ՆԱՏՕ-ն Սլովակիայում տեղակայում է Patriot զենիթահրթիռային երեք համակարգերից առաջինը․ Pravda
Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նագին հայտնել է, որ Patriot երեք զենիթահրթիռային համակարգերից առաջինը հանձնվել է Բրատիսլավային՝ կապված Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Pravda թերթին։ «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգը տեղափոխվում է Սլովակիա»,- ասվում է հոդվածում։ Համալիրը կտեղակայվի Սլիաչ քաղաքի ավիաբազայում։ Նախնական տվյալներով՝ մյուս երկու համալիրները կտեղակայվեն Բրատիսլավայում։