Արտաքին 3 տարի առաջ - 21:48 28-08-2023

Հունաստանը որոշել է հրաժարվել ռուսական որոշ ՀՕՊ համակարգերից

Հունաստանը որոշել է չերկարաձգել ռուսական արտադրության Tor-M1 և Osa զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի (SAM) օգտագործման և տեխնիկական պայմանագրերը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է թուրքական մամուլը՝ հղում անելով հունական լրատվամիջոցներին:

Հունական բանակը շահագործում էր 21 միավոր Tor-M1 համալիրներ (դրանք ձեռք են բերվել մոտ 20 տարի առաջ) և 38 OSA ՀՕՊ համակարգեր։ Դրանք հիմնականում տեղակայված են Էգեյան ծովի կղզիներում։

Նշվում է, որ Աթենքը կփորձի փնտրել այս համալիրներին փոխարինելու այլընտրանքներ:

Այս տեղեկությունը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում, քանի որ այդ համակարգերից մի քանիսը տեղակայված են Էգեյան ծովում Հունաստանին պատկանող, իսկ Թուրքիայի կարծիքով դեռևս վիճելի մի քանի կղզիներում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը