Արտաքին 3 տարի առաջ - 17:15 23-03-2023

Թուրքիան և Հունաստանը որոշ հարցերում գոհացնող առաջընթաց են արձանագրել. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Բուրաք Աքչափարը մարտի 22-ին Անկարայում հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Կոնստանտինոս Ֆրագկոգիանիսի հետ։

Ինչպես փոխանցում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, փոխարտգործնախարարների հանդիպումը կայացել է Թուրքիայի և Հունաստանի միջև տնտեսական և առևտրի ոլորտներում դրական օրակարգի երկխոսության շրջանակներում։

Հաղորդվում է, որ երկու երկրների փոխարտգործնախարարների հանդիպումը կլինի «Դրական օրակարգ» նախաձեռնության չորրորդ հանդիպումը, որը 2021 թվականի ապրիլին Անկարայում կայացած հանդիպման ժամանակ համաձայնեցրել են Թուրքիայի և Հունաստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Նիկոս Դենդիասը։

Հանդիպման ընթացքում անդրադարձել են ձեռնարկատիրության, տուրիզմի, էներգակիրների, տրանսպորտի և հեռահաղորդակցության, կրթության և 25 այլ բնագավառների վերաբերյալ թարմացումներին: Հայտարարության համաձայն՝ կողմերը որոշ հարցերում արձանագրել են գոհացնող առաջընթաց։

Նշվում է, որ բանակցությունները շրջանակ են ձևավորել համապատասխան համաձայնագրերը վերջնական տեսքի բերելու համար, որոնք կարող են ստորագրվել հաջորդ բարձր մակարդակի հանդիպման ժամանակ: «Այս ակտիվ և շարունակական գործընթացում ձեռք բերված ուշագրավ առաջընթացի լույսի ներքո էլ կողմերը համաձայնություն են եկել ուսումնասիրել համագործակցության հավելյալ թեմաներ «Դրական օրակարգի» համատեքստում»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը