Արտաքին 1 տարի առաջ - 21:13 10-06-2025

Նեթանյահուն առաջընթաց է արձանագրել պատանդների հետ կապված բանակցություններում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատանդների ազատ արձակման և Գազայի հարցով համաձայնագրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն ընդգծել է, որ դեռ շատ վաղ է չափազանց մեծ հույսեր փայփայել։

Այդ մասին տեղեկացնում է «Times of Israel» պարբերականը։

«Կա զգալի առաջընթաց պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններում, բայց ես կարծում եմ, որ դեռ շատ վաղ է չափազանց մեծ հույսեր կապել»,- ասել է վարչապետը։

Իսրայելի վարչապետի գրասենյակը նշել է, որ բանակցությունները շարունակվում են վճռականությամբ, զգուշությամբ և Իսրայելի քաղաքացիների անվտանգության և բոլոր պատանդների վերադարձի համար մշտական ​​մտահոգությամբ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից