Արտաքին 4 տարի առաջ - 21:38 28-01-2022

Ուկրաինան մեկուսացված է Ռուսաստանի և Բելառուսի էներգետիկ համակարգերից

Ընթացիկ տարվա փետրվարին Ուկրաինան կսկսի աշխատանքները եվրոպական ENTSO-E համակարգին ինտեգրվելու ուղղությամբ։ Դրա համար այն ժամանակավորապես կանջատվի Ռուսաստանի և Բելառուսի էներգետիկ համակարգերից։

Ինչպես Գերագույն ռադայում հայտարարել է վարչապետ Դենիս Շմիգալը, փորձնական աշխատանքները կիրականացվեն ձմեռային ծանրաբեռնվածության գագաթնակետին։

«Նախատեսվում է Ուկրաինայի և Մոլդովայի էներգահամակարգերի շահագործման համակարգված փորձարկումներ իրականացնել՝ որպես մեկ կառավարման միավորի մաս՝ ԱՊՀ և Բալթյան երկրների համաժամանակյա գոտուց մեկուսացված ռեժիմում», - մեջբերում է Ուկրաինական անկախ լրատվական գործակալությունը։

Շմիգալի խոսքով՝ ակտիվ աշխատանք է տարվում «էներգետիկ առանց վիզայի» ձեռքբերման ուղղությամբ՝ հանրապետության ինտեգրումը եվրոպական ENTSO-E համակարգին։ Վարչապետը կարծում է, որ դա հնարավորություն կտա ձեռք բերել իրական էներգետիկ անկախություն։ Ռուսաստանն այլևս չի կարողանա ազդել Ուկրաինայի և Եվրոպայի էներգետիկայի վրա։ ԵՄ ներքին էներգետիկ շուկան արդեն ներառում է 41 համակարգի օպերատոր և 34 անդամ երկիր։

Անցյալ տարեվերջին «Նավթոգազ»-ը խոստովանել է, որ չի կարողանա բնակչության համար սակագները պահել նույն մակարդակի վրա։ Ընկերությունն առաջարկել է անցնել կենսագազի, որը ստացվում է օրգանական թափոնների փտմամբ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը