Արտաքին 1 ամիս առաջ - 22:25 14-09-2026

Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի

Ուկրաինան պատրաստ է պահպանել ռուսական էներգետիկ և կենսական նշանակության ենթակառուցվածքներին հարվածներ չհասցնելու վերաբերյալ պայմանավորվածությունը՝ պայմանով, որ Ռուսաստանը երկարաժամկետ հեռանկարում հուսալիորեն և հետևողականորեն կատարի նույն պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Եթե գործընկերները պատրաստ են երաշխավորել Ռուսաստանի կողմից մեր էլեկտրացանցին, էներգետիկ այլ օբյեկտներին, կենսական նշանակության ենթակառուցվածքներին կամ պարենի մատակարարումներին հարվածներ չհասցնելու իրական մտադրությունը, ապա մենք, իհարկե, պատրաստ ենք փոխադարձ քայլեր ձեռնարկել»,- գրել է նա։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինան իր գործընկերներին առաջարկել է Ռուսաստանի հետ երկարաժամկետ պայմանավորվածության հասնել՝ կրիտիկական ենթակառուցվածքներին հարվածներ չհասցնելու վերաբերյալ, ինչը կարող է խաղաղության տանող առաջին քայլը դառնալ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ