Արտաքին 5 տարի առաջ - 12:35 03-02-2021

ԱՄՆ-Ն ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է, ՈՐ ԽԱԹԱՐԵԼ Է ՆԱՏՕ-Ի ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱԿԱՆ С-400 ԶԵՆԻԹԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԳՆՄԱՄԲ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության օգնական Ջեյք Սալիվանը Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Կալինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը խաթարում է ՆԱՏՕ-ի համախմբվածությունն ու արդյունավետությունը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նույն օրը Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնն ասել է, որ Սալիվանը նշել է ԱՄՆ-ի նոր վարչակազմը ցանկանու է ամրապնդել կապերը ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև՝ ընդլայնելով համագործակցության ոլորտները և արդյունավետորեն վերահսկելով տարաձայնությունները:

Նրա խոսքով, ԱՄՆ նախագահի օգնականը Կալինին նշել է նաև, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են ՆԱՏՕ-ի միջոցով ուժեղացնել անդրատլանտյան անվտանգությունը:

Անցյալ տարվա դեկտեմբերին հաղորդվել էր, որ Թուրքիան ամբողջությամբ վճարել է ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի համար:

2017-ի սեպտեմբերին С-400 հակաօդային պաշտպանության համակարգը գնելու Անկարայի որոշումը լուրջ տարաձայնություններ առաջացրեց Թուրքիայի և Հյուսիսատլանտյան դաշինքում նրա գործընկերների միջև: ՆԱՏՕ-ի պաշտոնյաներն արագ ահազանգեցին, որ Թուրքիան կվտանգի ՆԱՏՕ-ի անվտանգությունը, եթե С-400-ը միացնի դաշնակից համակարգերին, քանի որ ռուսական համակարգը կօգտագործի դաշինքի գաղտնի տվյալները:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը