Ավելին 4 տարի առաջ - 23:59 19-03-2022

«Եվրատեսիլ 2022». հրապարակվել է Հայաստանի ներկայացուցչի տեսահոլովակը

«Հանրային հեռուստաընկերությունը» ներկայացրել է երգի տեսահոլովակը, որը Ռոզա Լինը կներկայացնի «Եվրատեսիլ 2022» մրցույթի բեմում։ Երգը ստացել է «Snap» անունը։
«Snap» երգի հեղինակներն են Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան Կապրելյանը: Տեքստը համահեղինակել են Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը, Ջերեմի Դուսուլետը:
21-ամյա երգչուհին ծնվել է Վանաձորում, երաժշտությամբ սկսել է զբաղվել դեռ մանկուց։
«Եվրատեսիլ 2022»-ն այս տարի անցկացվելու է Թուրինում: Ռոզա Լիննը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 10-ին: