Ուղիղ եթեր
Խաչատուրյանը դարձավ Հայաստանի իրական մերժված նախագահը
copy image url

Խաչատուրյանը դարձավ Հայաստանի իրական մերժված նախագահը

Միտք 3 տարի առաջ - 18:54 13-03-2022
Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիսավոր կերպով, բայց լրիվ միայնակ, ընտրվեց Հայաստանի Հանրապետւթյան հինգերորդ նախագահ։ Թեև մարզահամերգային համալիրը լեփ-լեցուն էր, բայց Խաչատուրյանը որը, ստանձնելով հանրապետության նախագահի պաշտոնը, երդվում էր հավատարիմ լինել ՀՀ Սահմանադրությանը, այսօր փաստացի մեն-մենակ էր այդ դահլիճում՝ ինքն ու իր թիմը։ Նա Հայաստանի այն միակ նախագահն է, որն առաջադրվել և ընտրվել է մեկ մարդու ցանկությամբ և քվեով։ Հանրապետության լայն շերտերը նրան մերժել են՝ չընդունելով որպես լեգիտիմ ընտրված նախագահ։ Օրենքներով, թեև, նա լեգիտիմ է համարվում։ Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, որոնք ԱԺ-ում չէին մասնակցել նրա ընտրությանը, այսօր մերժել էին նաև նրա երդմնակալությանը մասնակից լինելու հրավերը։ Հայաստանի նախորդ չորս նախագահները ևս մերժել էին հրավերը՝ չցանկանալով մասնակցել մեր պետության հինգերորդ գլխի երդմնակալության հանդիսավոր արարողությանը։
Դահլիճում, իհարկե, շատ մարդիկ կային, բայց նրանք բոլորը կամ գրեթե բոլորը նույն անձին էին ներկայացնում՝ Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն՝ ամբողջ դահլիճում միայն մեկ հոգի էր՝ Նիկոլ Փաշինյանը։ Նույնիսկ արտախորհդրարանական ընդդիմադիր ուժերն էին Նիկոլ Փաշինյանին ներկայացնում։ Միայն կաթողիկոսն է, երևի, որ նստած Փաշինյանից բավականին հեռու՝ հոգու խորքում դեմ էր այս ամենին, բայց ներկա էր, որպեսզի ինքն էլ իր մասով պառակտում չմտցներ հասարակության մեջ ու քաղաքական դաշտում, չխաթարեր միասնականության գաղափարը, որը թվացյալ է։ Նա իր ելույթում հենց այդ մասին էլ բառացի արտահայտվեց, որ Վահագն Խաչատուրյանն այս պաշտոնը ստձնանում է մեր երկրի համար բարդագույն ժամանակաշրջանում, երբ ունենք բևեռացված ու պառակտված հասարակություն, միասնական չեն քաղաքական ուժերը։ Կաթողիկոսի ելույթը երևի ոչ մեկի սրտով չէր, բայց ամենաանկեղծն էր ու իրականը՝ իրականությունից չկտրված և տեղին։
Ու այս պայմաններում Վահագն Խաչատուրյանը հպարտությամբ եկավ կանգնեց բեմին ու հանդիսավոր կերպով ստանձնեց Հանրապետության հինգերորդ նախագահի պաշտոնը՝ յոթ տարի ժամկետով։ Կարող ենք վստահ ասել, որ նա ևս, ինչպես Արմեն Սարգսյանը, մինչև վերջ չի պաշտոնավարի։ Խաչատուրյանի համար, իրականում, պետք է ամոթալի լիներ այս պայմաններում, այսպիսի մթնոլորտում ստանձնել «մերժված» նախագահի պաշտոնը։ Բայց ամոթն այս իշխանությունների համար չէ։ Նրանք ամոթ ունենային, վաղուց հեռացած կլինեին իշխանությունից։ Խաչատուրյանն այդպիսով ստանձնեց այս իշխանությունների ամոթի դեմքը նաև։

Ամենից շատ դիտված

17:08 Մայր Աթոռից արձագանքել են Վեհափառի՝ զավակ ունենալու վերաբերյալ Փաշինյանի հարցադրումներին
17:49 Որդու շքեղ ապրելակերպի պատճառով Մոնղոլիայի վարչապետը հրաժարական է տվել
21:26 Արփինե Սարգսյանի հրամանով Քանաքեռ-Զեյթունի ոստիկանապետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. նոր նշանակումը չի ուշացել
23:50 Հուսանք՝ ՌԴ ղեկավարությունը տեղյակ է, որ մահաբեր դրոններով զինված բեռնատարները ՌԴ տարածք են մտցվել Ադրբեջանից
17:30 Ժպտացեք, ձեզ տուգանում են․ ավտոմեքենայի ներսն այլևս անձնական տարածք չի համարվի
13:35 Պետությունը կաջակցի երիտասարդ մայրերին ավելի քան $11.000 գումարով
20:57 Ադրբեջանցինե՞ր, թե՞ իրանցիներ. տարօրինակ համերգ Հյուսիսայինում
22:12 Ակնան մինչև նոյեմբերի 20-ը հայերի վերահսկողության տակ էր, որևէ ադրբեջանցի չէր կարող զոհվել
19:32 Երկրի ղեկավարը չունի որևէ գործառույթ խառնվելու եկեղեցու ներքին գործերին՝ ի տարբերություն եկեղեցու, որն իրավունք ունի խոսել ամեն ինչից
17:50 Արարատ Միրզոյանի գռեհիկ խոսելաոճը չդատապարտելով՝ իշխանությունը վտանգավոր նախադեպ է ստեղծում