Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 22:18 12-03-2022

Հայաստանն ինչո՞ւ համարժեք 5 կետ չի առաջարկում

ՀՀ ԱԳ նախարարն այսօր այցելել է Թուրքիա, մասնակցել դիվանագիտական ֆորումին, հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ։ Հանդիպումից հետո Արարատ Միրզոյանը հայտարարել է. «Վերահաստատել ենք երկու կողմի պատրաստակամությունը՝ շարունակել կարգավորման, նորմալացման գործընթացը՝ հարաբերությունների հաստատման և սահմանների բացման նպատակով առանց նախապայմանի, և մեր երկու ներկայացուցիչներն աշխատում են այդ ուղղությամբ»: Նույն ֆորումին մասնակցող Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հայաստանին ներկայացրել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ 5 կետանոց նոր առաջարկ։ Թուրքիան և Ադրբեջանը կրկին խոսել են Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ։

Հայ, թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները հավելյալ վկայում են, որ ՌԴ-ի և Թուրքիայի առաջարկած 3+3 ձևաչափով տարածաշրջանային գործընկերության շրջանակում բոլոր հարցերը կարգավորելու նկրտումը չի փոխվել։ Իսկ Հայաստանը չունի հավակնություն, կարմիր գիծ, մեծ հաշվով՝ ազգային շահ։ Այս պնդման համար հիմք է այն, որ Ադրբեջանի առաջարկած 5 կետերին Հայաստանն անմիջապես համարժեք 5 կետ չի առաջարկել, ոչ էլ Թուրքիայի դեմ է նախապայման դրել։ Սա հիմք է հոռետեսական ենթադրության համար, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական մշակվող պայմանագրերը Նոյեմբերի 9-ի հայտարարության ոգու-տառին համապատասխան վերահաստատելու են Հայաստանի ստորացված վիճակը։

Կա նաև այլ տեսակետ, ըստ որի՝մեր տարածաշրջանի վերաբերյալ աշխարհաքաղաքական հետաքրքությունների տեղաշարժեր են կատարվելու առաջիկայում։ Մասնավորապես՝ հնարավոր է համարվում, որ ՌԴ-ն կհրաժարվի իր հավակնություններից մեր տարածաշրջանում նոր Ուկրաինա չստանալու մտավախությամբ։ Մյուս կողմից՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ն Ռուսաստանից և Թուրքիայից տարբերվող հետաքրքրություններ ունեն այստեղ, և որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ՝ չեն ճանաչի տարածաշրջանի, մասնավորապես՝ Հայաստանի վերաբերյալայն փաստաթղթի վավերականությունը, որը կստորագրվի առանց իրենց որոշիչ միջնորդության։ Այս ենթադրության օգտին են խոսում մի շարք պատմական փաստեր։

Օրինակ՝ 1722թ. Ռուսական և Օսմանյան կայսրություններն ուս ուսի պատերազմեցին և հաղթեցին Պարսկաստանին, սակայն միայն 1724թ. Կոստանդնապոլսում Ֆրանսիայի միջնորդությամբ կնքվեց պայմանագիր։ 1878թ. Սան Ստեֆանոյում կնքված ռուս-թուրքական պայմանագիրը միջազգային վավերականություն չստացավ ու մի քանի ամիս անց վերանայվեց Բեռլինի կոնգրեսում ՝ Անգլիայի, Ավստրո-Հունգարիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի որոշիչ միջնորդությամբ։ 1994-ի հայ-ադրբեջանական զինադադարից հետո խաղաղության բանակցությունները վարվում են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջնորդությամբ։ 2009-ի հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեցին Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Եվրամիության և ՌԴ-ի միջնորդությամբ։

Հետևաբար՝ կարելի է ենթադրել, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո մշակվող հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մշակվող փաստաթղթերը միջազգային վարերականություն չեն ունենա, եթե ստորագրվեն առանց Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջնորդության։ Եվ այս պարագայում Հայաստանը, չի բացառվում՝ շահած դուրս գա, եթե այս ընթացքում հակաքաղաքակրթական քայլեր չանի միջազգային գործընթացներում։


Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
21:45 Վերջը չի երևում. Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևան-Երևան մայրուղում՝ այս պահին
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
19:23 Ողբերգական դեպք՝ Երևանում․ ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին․ shamshyan.com
17:43 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Գեղարքունիք․ այստեղ ևս ջերմ ընդունելություն էր սպասվում
18:18 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Սևան-Երևան ճանապարհին է. ՈւՂԻՂ
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի
23:45 «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորումը սատարում է հոգևոր հայրերի առաջնորդած շարժմանը
10:42 Կիրանցում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա