Մամուլ 5 տարի առաջ - 10:20 06-03-2021

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՅԼԵՐԸ ԳՐԵԹԵ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՐԺԵՔ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԹՈՒՐՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻՆ․ 168 ԺՍՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում, ի թիվս բազմաթիվ կարեւոր երեւույթների դեֆիցիտի, կա համարժեքության կամ ադեկվատության դեֆիցիտ, որն ամենաշատն արտահայտվում է իշխանության գործողություններում։ Երկրում առկա է լրջագույն քաղաքական ճգնաժամ, չի մնացել որեւէ կարեւոր ինստիտուտ, որը չպահանջի կառավարության ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ի պատասխան, իշխանությունը ոչ թե փորձում է իրավիճակին համարժեք քայլեր կատարել, այլ վարչական ռեսուրսի բռնի կիրառմամբ ցուցադրական հանրահավաք է անում Հանրապետության հրապարակում, հաջորդ օրն էլ քաղաքացիներին ցույց է տալիս հատուկ ծառայությունների բոլոր դիմակավորված ծառայողներին ու դիպուկահարներին։ Սա անհամարժեքության ցցուն, բայց ամենեւին ոչ եզակի դրսեւորում է։

Ադրբեջանն ու Թուրքիան հերթական համատեղ երկարաժամկետ զորավարժությունն են իրականացնում Թուրքիայում, այդ երկրների ղեկավարներն առանց ավելորդ ձեւականությունների՝ գրեթե ամեն օր հայտարարում են, որ Զանգեզուրն «Ադրբեջանի պատմական տարածք է», ի պատասխան՝ Հայաստանի իշխանությունները քար լռություն են պահպանում՝ բավարարվելով Արտգործնախարարության պաշտոնյայի վախվորած հայտարարությամբ, միեւնույն ժամանակ՝ ավելի ուժգնացնելով հայկական բանակի դեմ ծավալված գրոհը։ Այն դեպքում, երբ ադրբեջանաթուրքական զորավարժությունների թիրախը Հայաստանն է, եւ, լավ կամ վատ, բայց այն պաշտպանելու միակ կարողությունն ունի հայկական բանակը, որի դեմ այսօր պատերազմ է մղում Նիկոլ Փաշինյանը։

Մենք ապրում ենք տոտալ անհամարժեքության պայմաններում, երբ իշխանության որեւէ գործողություն չի պարունակում ադեկվատության անգամ փոքր չափաբաժին։ Բայց բնության ու քաղաքականության օրենքներով՝ անհամարժեքությունն ինքնին մեկ այլ համարժեքության արտահայտություն կարող է լինել։ Ահա այդ՝ ադեկվատության հակադրության հարթությունում պարզորոշ կերպով ի հայտ է գալիս այն իրողությունը, որ Հայաստանի իշխանության գործողություններն ընդհանրապես համարժեք չլինելով Հայաստանի ու հայկականության օրակարգին, գրեթե ամբողջությամբ համարժեք են եւ համապատասխանում են ադրբեջանաթուրքական օրակարգին։

Այս առումով, ահա, Նիկոլ Փաշինյանի ու իշխանությունների քայլերն իրականում ավելի քան ադեկվատ են, պարզապես փոխված է համարժեքության առանցքը՝ այն գրեթե ամբողջությամբ նույնական է թուրքական օրակարգի հետ։

Ժամանակի հետ Նիկոլ Փաշինյանի գործողություններն ավելի են հեռանալու հայկական օրակարգից ու ավելի մոտ են դառնալու ադրբեջանաթուրքական ծրագրերին։ Մենք գործ ունենք ադրբեջանաթուրքական լայնամասշտաբ նվաճման հետ, այն էսթետիկական տարբերությամբ, որ նվաճողների դերում հանդես են գալիս հայկական ազգանուններով ֆիգուրանտներ։ Նրանք մինչեւ այս պահը գրեթե անարգել շարունակում են այդ նվաճողական քաղաքականությունը, որի դեմ էլ ուղղված են Հայաստանում տեղի ունեցող հակաիշխանական բոլոր գործընթացները՝ անկախ այդ գործընթացներում ներգրավվածների նկատմամբ դրական կամ բացասական վերաբերմունքից։

Բաժանարար գծերն այլեւս առավել քան խիստ են. մի կողմում՝ հայկականությունն է, մյուս կողմում՝ տարբեր ձեւակերպումներով լղոզված ադրբեջանաթուրքական օրակարգը՝ իր արտաքին եւ ներքին սպասարկուներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան