Մամուլ 4 տարի առաջ - 08:41 08-03-2022

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պատերազմի օրերին «տան հարց» լուծելիս է եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 44-օրյա պատերազմի ժամանակ բնակարանի հարց լուծելով է զբաղված եղել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչև հակառակորդը զանգվածային ոչնչացման ամենատարբեր միջոցներով թիրախավորում էր թե՛ զինվորականներին, թե՛ կամավորներին, թե՛ քաղաքացիական բնակչությանը, ԱԺ իշխանական պատգամավորը մտածել է՝ ինչպես արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերի:

«Ժողովուրդ» օրաթերթը Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքից տեղեկացավ, որ կոմիտեի նախագահ, նախկին ՀՀԿ-ական Արմեն Ղուլարյանը պատերազմի ամենաթեժ օրերին՝ 2020 թ.-ի հոկտեմբերի 20-ին, N «80-Ա» որոշումն է ստորագրել, որ վերաբերում է հանրային ծառայողներին բնակարանով ապահովելուն: Ըստ հրամանի՝ ավելի քան 1400 հանրային ծառայողներ, այդ թվում՝ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, բնակարան են ձեռք բերելու Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի 19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան համալիրում»:

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել