Մամուլ 4 տարի առաջ - 08:51 05-03-2022

Հեղինակավոր «Ֆորբս» պարբերականն անդրադարձել է հայկական ստարտափին. Փաստ

Աշխարհի ամենահեղինակավոր և ամենահայտնի տնտեսական պարբերականներից մեկը՝ «Ֆորբսը», հրապարակել է հոդված, ուր մասնավորաբար անդրադարձ է կատարվում այն խնդրին, որ շատ ընկերություններ ամիսներ շարունակ ծրագրավորողներ են փնտրում, բայց այդպես էլ չեն կարողանում համապատասխան մասնագետ գտնել։ Այս կոնտեքստում պարբերականն անդրադարձել է հայկական CodeSignal ստարտափին, որը առաջին կազմակերպությունն է, որ ստեղծեց գիտելիքների գնահատման ավտոմատացված հարթակ և այժմ օգտագործվում է որպես ստանդարտ չափանիշ տեխնիկական աշխատանքի ընդունելության համար։ Թեմային մարտի 5-ի համարում անդրադարձել է «Փաստ» օրաթերթը։

«Այն առավել արդար մեխանիզմ է առաջարկում՝ երկրորդական դարձնելով թեկնածուի ներկայացրած ինքնակենսագրականն ու նրան տալով հմտությունները դրսևորելու հնարավորություն: Հոդվածում նշվում է, որ ամբողջ աշխարհում մոտ 40 մլն հմուտ մասնագետների պակաս կա։ Ըստ կանխատեսումների, 2030 թվականին այդ թիվը կհասնի 85,2 մլն-ի։ Իրականում, հարցը միայն բավարար քանակի որակավորված մասնագետներ չունենալը չէ, այլ աշխատանքի ընդունման մեթոդները։

Պարբերականը կարևոր է համարում, որ ընկերությունները վերանայեն աշխատանքի ընդունման հաստատված պրոցեսները և սկսեն կիրառել նորարարական գործիքներ, և նշում է, որ CodeSignal-ը տրամադրում է մի շարք գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս գործատուներին իրագործել այդ ամենը: Հիշեցնենք, որ ներկայումս հայկական CodeSignal ստարտափը գնահատվում է շուրջ 500 միլիոն դոլար, իսկ 2021-ին այն ներառվել է The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուի ցուցակում»,- գրել է թերթը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել