Ներքին 4 տարի առաջ - 22:24 03-03-2022

Ձու կերեք՝ սոված չմնաք

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով սննդամթերքի թանկացման խնդրին, ասել է. «Գնաճի պայմաններում սննդամթերքի գներն աճում են, եւ ձվի գներն անկում են ապրում։ Մարդիկ ավելի շատ սկսում են ձու սպառել, որովհետեւ ավելի էժան է: Մտահոգությունն այն է, որ ձվի գնանկման պայմաններում արտադրությունները կսկսեն նվազել՝ շահութաբեր չլինելու բերումով, հետո ձվի շուկայում էլի գնի թռիչք կուենանք: Այնպես որ, որպեսզի գինը պահենք նորմալ մակարդակի վրա, սկսենք ավելի շատ ձու սպառել»: Ոչ մասնագիտական այս դիտարկումը ժպիտ է առաջացրել վարչապետի և նախարարների դեմքերին։ Իրականում դրա տակ լուրջ վտանգ է թաքնված։

Այս թեման ուշագրավ չէր լինի, եթե անտեսեինք, որ աշխարհաքաղաքական հայտնի զարգացումների հետևանքով առաջիկայում ամեն ինչ թանկանալու է։ Վրաստանը, Ուկրաինայի օրինակով, Եվրամիությանն անդամակցելու դիմում է ներկայացրել։ Եվ ենթադրելի է, որ առաջիկայում Վրաստանով ներկրումների և արտահանումների խնդիրներ կարող են ծագել, եթե ՀՀ-ն ևս չվերանայի արտաքին քաղաքականությունը։ Հնարավոր է, որ մթերքներն անբավարար չափով հասանելի կլինեն անապահով կամ ցածր աշխատավարձով ապրով մարդկանց։ Բայց պարզվում է՝ Կառավարությունն ունի բանալի։ Ինչքան էլ տնտեսագետները գուժեն սպասվող գլոբալ պարենային ճգնաժամի մասին, մեր իշխանությունները վստահ են, որ հայ թռչնաբույծները օգնության կհասնեն, և մեր երկրում պարենային ճգնաժամ չի լինի, և մարդիկ ուտելու բան կունենան, առնվազն՝ ձու։

Եթե Կառավարությունն իրականությունից կտրված չի, ապա այսօրվա նիստում պարտավոր էր քննել Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքով ձևավորվող նոր աշխարհաքաղաքական իրավիճակը և դրանից բխող նոր մարտահրավերները, որոնց արձագանքները լսվում են Հայաստանում։ Եթե այդ ամենը մի կողմ թողած, գործադիրը խոսում է ձու շատ կամ քիչ ուտելու մասին, ապա ենթադրելի է, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է և լավ է լինելու,Ուկրաինայի տարածքում ծավալված պատերազմը, ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, տնտեսական-առևտրային բազմաթիվ պայմանագրերի սառեցումը, և այդ ամենի հետևանքով սողացող տնտեսական ճգնաժամը շրջանցելու են Հայաստանը։

Իրականում, ցավոք, այդպես չի կարող լինել, որովհետև մեր երկիրը մոլորակից դուրս չի։ Եթե ժողովուրդը մի քանի ամիս կարողանա ձու ուտելով ապրել, սոված չմնալ, այնուամենայնիվ տնտեսությունը հայտնվելու է ծանր իրավիճակում։ Հետևաբար՝ Կառավարությունը պարտավոր է լուրջ վերաբերվել նոր մարտահրավերներին, մշակել տնտեսությունը պաշտպանող ծրագրեր և այդ մասին իրազեկել քաղաքացիներին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ