Արտաքին 4 տարի առաջ - 16:48 28-02-2022

Արևմուտքը կսառեցնի Ռուսաստանի ԿԲ-ի ամբողջ արժութային պահուստը

Վաշինգտոնը և նրա դաշնակիցները մտադիր են հակառուսական պատժամիջոցները տարածել Ռուսաստանի Կենտրոնական բանկի ամբողջ արժութային պահուստի վրա։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԱՄՆ իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցչին։

Պաշտոնյան նշել է, որ պահուստի սառեցումից հետո ԿԲ-ն չի կարողանա աջակցել ռուբլուն։

«Այժմ Ռուսաստանի Դաշնության արժութային պահուստների ամբողջ 630 միլիարդ դոլարը տեսականորեն կարող է օգտագործվել ռուբլու առուվաճառքի համար։ Սա կփոխհատուցի մեր պատժամիջոցների մի մասը: <...> Նման միջոցը, ի թիվս այլոց, Ռուսաստանին թույլ չի տա գործարքներ կատարել արևմտյան բանկերի հետ, <...> ինչը նրան անհրաժեշտ է արժութային ինտերվենցիաներ իրականացնելու համար։ Նրան պետք է ռուբլի գնել <...>՝ իր արժույթին աջակցելու համար»,- բացատրել է նա:

Նրա խոսքով, երբ Ռուսաստանը զրկվի ռուբլուն աջակցելու հնարավորությունից, ազգային արժույթը «կհայտնվի ազատ անկման մեջ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից