Երևան +11°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 22:29 26-02-2022

Մամ, դու չես աշխատելու, ես ամեն ինչ անելու եմ քո համար. զոհվածի մայրը՝ որդու մասին

Երևանում ծնված 20-ամյա Նարեկ Արտուշյանը, որը 8 ամսվա զինծառայող է եղել, 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Ջաբրայիլում ու զոհվել է հենց այնտեղ։

Մայրը՝ Սաթենիկ Տիգրանյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ որդին ազնիվ, ընկերասեր ու հումորով տղա է եղել։ Սովորել է Վահան Զատիկյանի անվան դպրոցում. «Ճիշտ է, լավ չէր սովորում ինքը, ամեն ծնողական ժողովի ժամանակ ամոթից կարմրում էի, բայց ուսուցիչներն ասում էին, որ ոչինչ, ինքը լավ մարդ կդառնա, կարևոր չի սովորելը։

Դպրոցն ավարտելուց հետո Նարեկը սովորել է ուսումնարանում ավտոփականագործություն, շատ է սիրել մեքենաների գործը ու ամեն օր իրենց բակում մեքենաներ էր քանդում ու հավաքում։
«Նարեկս մի երազանք ուներ, միշտ ասում էր, որ երկհարկանի տուն է սարքելու, ավտոտնակ է սարքելու, մեքենա եմ առնելու։ Ասում էր՝ մա՛մ, դու չես աշխատելու, ես ամեն ինչ անելու եմ քո համար։ Շատ էր ուզում բանակ գնալ, վարորդական վկայականը վերցրեց ու գնաց բանակ, քաշեց ու պատահական ընկավ ախպոր մոտ՝ Մեղրի, 6,5 ամիս իրար հետ ծառայեցին, մեծս եկավ՝ երկու ամիս հետո պատերազմը սկսվեց։ Նարեկը ոչ տուն եկավ, ոչ էլ արձակուրդ, իրան մեծ մեքենա էին տվել՝ զինվորներ էր տեղափոխում»։

Մայրը պատմում է, որ որդին պատերազմից օրեր առաջ՝ սեպտեմբերի 19-ին եղել է դիրքերում ու ընտանիքի անդամներից որևէ մեկին չի ասել, իսկ այդ ընթացքում ընդամենը մեկ անգամ է զանգահարել ընտանիքի անդամներին. «Ես իմացել եմ ուրիշ զինվորների ծնողներից, որ որդիս դիրքերում է եղել, մեզ բան չէր ասում, չէի հավատում, հետո պատահական մեծ տղաս, զոհվածների ցուցակները նայելով, ճանաչեց ու հասկացավ, որ արդեն փոքր որդուս տարել են հոկտեմբերի 2-ին դիրքեր, ու մենք ոչ մի նորություն չունեինք նրանից, երբ զանգեց՝ կապը շատ վատ էր, ու ես ասացի իրեն, որ գիտեմ, թե որտեղ է ինքը»։

«Մահվանից մի օր առաջ եմ խոսել հետը՝ հոկտեմբերի 9-ին, ասաց՝ մա՛մ, էնքան բան եմ տեսել՝ չես պատկերացնի։ Հրամանատարը երևի հասկացել էր, որ երեխեքը ողջ հետ չեն գալու, դրա համար հեռախոսը փոխանցել է, որ բոլորը վերջին անգամ խոսեն իրենց ընտանիքի անդամների հետ։ Նարեկս ասաց, որ հեռուստացույցին չհավատանք ինչ ասում են»,- հուզված պատմում է մայրը։
Հոկտեմբերի 5-ին հրամանատարի հետ առաջ են գնացել, ու որևէ մեկն օգնության չի գնացել։ Մոր խոսքերով՝ տղային տարել են Ջաբրայիլ։ Իշխանաձորում տուն է եղել, իսկ հրամանատարը տարել է նրանց առաջնագիծ՝ կռվել են, հետ եկել ու էլի այդ տանը մնացել։

«Հոկտեմբերի 5-ին շատ ուժեղ կռիվ ա եղել, տղայիս հետ կռվող տղաներից մեկն է պատմել մեծ տղայիս՝ հիվանդանոցում, ասել, որ ախպերդ հերոս ա, երեք հատ թուրք ա խփել՝ երկուսը սատկեցին, մեկը վիրավորվեց։ Ես էլ մտածում էի՝ դե, երեխա են, մի բան էլ ավելի են ասում, բայց չէ՛, ուժեղ կռվել են, որը կրկնվել է մի հատ ամսին 7-ին, մի հատը՝ ամսի 10-ին՝ Նարեկիս զոհվելու օրը, նահանջելու ժամանակ»։

Սաթենիկը մեզ հետ զրույցում պատմեց, որ որդու ջոկատի հրամանատարը պատերազմի թեժ պահին ասել է, որ ջոկատը վերադառնա, 28 հոգին հետ են գնացել, իսկ 13-ը՝ որի մեջ եղել է որդին, մնացել են ու մինչև վերջին շունչը կռվել հրամանատարի հետ.
«13-հոգանոց ջոկատի ողջ մնացած տղաներից մեկը մեզ պատմել է, որ նահանջելու ժամանակ սոված են եղել շատ, ծարավ ու հոգնած, ու սկզբում անօդաչու թռչող սարքը խփել է իրենց հրամանատարին, որը վիրավորվել է, որից հետո, երբ Նարեկենք քայլելով եկել են զորամաս՝ ճանապարհին տեսել են, թե ոնց են զոհվել ընկերները։ Էդ թեժ պահին մի հատ էլ անօդաչու ընկել ա Նարեկիս վրա, ու նա տեղում զոհվել է, էդ 13 հոգուց 3-ն են ողջ մնացել միայն ու հրամանատարը։ Մահից 54 օր հետո ենք գտել տղայիս մարմինը՝ ԴՆԹ-ով։ Նարեկիս հետմահու երկու հատ մեդալ են տվել՝ մեկը Արիության, մյուսը՝ Տիգրան Մեծ։ Իսկ հիմա Եռաբլուրում խաղաղ պառկած է...»։


Քնարիկ Պետրոսյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
12:34 Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
10:00 ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն հակահայ ծրագրի ջատագո՞վն է
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից
09:52 ՊՆ-ից վստահեցնում են՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի ուղղությամբ կրակ չի բացել հայկական դիրքերի ուղղությամբ