Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 15:42 26-02-2022

Կիևում հրթիռն ընկել է բնակելի բազմահարկ շենքի վրա. զոհեր չկան

Կիևում հրթիռն ընկել է բնակելի բազմահարկ շենքի վրա, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հաստատել է տեղեկությունը։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն գրել է, որ շենքը գտնվում է Լոբանովսկի պողոտայում՝ Ժուլյանի օդանավակայանից 4,5 կիլոմետր հեռավորության վրա։

Ավելի ուշ ՈՒՆԻԱՆ-ը հաղորդել է, որ Լոբանովսկի պողոտայի բազմահարկ շենքի ուղղությամբ երկու հրթիռային հարված է հասցվել։ Երկրորդ հրթիռը ընկել է շենքի ստորին հատվածում:

Պայթյունի հետևանքով ոչ ոք չի զոհվել։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հաղորդում է, որ բարձրահարկ շենքի վրա հրթիռի ընկնելու հետևանքով տուժել է վեց մարդ։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
21:12 Ուկրաինացիները հարվшծել են Ախտուբինսկի ռազմական օդակայանին
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է