Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:30 26-02-2022

Քննիչ հանձնաժողո՞վ, թե՞ սարդոստայն. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Ինչպես հայտնի է, արդեն մի քանի օր է՝ իր աշխատանքներն է սկսել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, որին խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում։ Իշխանությունները խորհրդարանական ընդդիմության բացակայությունը փորձում են կոմպենսացնել արտախորհրդարանական ուժերի ներգրավմամբ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, հանձնաժողովի հենց առաջին նիստում արտախորհրդարանական ուժերի տարբեր ներկայացուցիչներ ներկա են եղել և ակտիվ մասնակցել են աշխատանքներին: Սակայն իրավաբանները պնդում են, որ նրանց մասնակցությունը հակասում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքին։

Մեր տեղեկություններով, այս ընթացքում իշխանական խմբակցությունը փորձում է փոփոխության ենթարկել օրենքի այդ դրույթը կամ որևէ «լազեյկա» գտնել՝ իրենց կողմից իրականացրածին իրավական հիմք տալու նպատակով: Ի դեպ, նախատեսվում է որպես փորձագետ ներգրավել նաև հասարակական սեկտորի բացառապես այն ներկայացուցիչներին, որոնք այս ամբողջ ընթացքում ամբողջ ուժով պաշտպանել են իշխանություններին:

Բոլոր այս մասնակիցներն ընդգրկվում են միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի «դաբրոյով» և որոշակի «տրամաբանությամբ»: Օրինակ՝ այս օրերին արտախորհրդարանականներից առավել ակտիվ է իրեն պահում Սամվել Բաբայանը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ դա իր պատճառներն ունի. ըստ էության, Բաբայանը իշխանությանը մատուցելիք ծառայություններով փորձում է իր հետ կապված աղմկոտ պատմությունները «ջրել»։ Այսինքն, հենց քննիչ հանձնաժողովում դրսևորելիք նրա պահվածքից է կախված, թե հետագայում ինչ ընթացք կստանան այդ գործերը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:07 Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. 1 ամսում սա բանակում 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmLur.am
20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
09:00 Ո՞ւմ է պատկանում Ձորաղբյուրի շքեղ առանձնատունը․ «Կալանքի թագուհի» Արուսյակ Ալեքսանյանի մոր պարզաբանումը
13:35 Ողբերգական վթարից հետո Նորայր Նիկոյանի կինը՝ Լուսինեն, առաջին հրապարակումն է արել
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
18:29 Ամուսնալուծությունից հետո էլ դուստրը հայրիկի կողքին է. ինչպես է նա շնորհավորել Կարեն Հակոբյանի 40-ամյակը
16:08 Ցանկացած պահի կիմանան՝ ով, որտեղ և ինչով է զբաղված. Լիանա Վանոյանը կոշտ է արձագանքել հեռախոսների վերահսկողության նախագծին
14:24 Քանի դեռ ինքդ քեզ չես սիրում. Արսեն Լևոնյանի հետ հարաբերություններից հետո Թամարա Գևորգյանի անկեղծ խոստովանությունը
11:30 Տոտալ վերահսկողություն. ՌԴ-ում հեռախոսների IMEI կոդերի միասնական բազա կստեղծվի