Ներքին 4 տարի առաջ - 13:13 24-02-2022

Հայաստանը մի քանի անգամ կավելացնի էներգետիկ ոլորտում համագործակցության ծավալները Վրաստանի և Իրանի հետ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմյանեսկուի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարությունից հայտնում են, որ Լազար Կոմյանեսկուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել կազմակերպության կարևորությունը Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածների ոլորտում՝ 2022-ը համարելով կարևոր տարի դրված նպատակներին հասնելու համար:

Հակոբ Վարդանյանը, շնորհավորելով Լազար Կոմյանեսկուին բարձր և պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել է հետագա հաջողություններ և արդյունավետ աշխատանք ի նպաստ կազմակերպության և անդամ երկրների:

Նախարարի տեղակալը խոսել է նաև էներգետիկ ոլորտում հարևան երկրների՝ Վրաստանի և Իրանի հետ արդյունավետ համագործակցության մասին․ նախատեսվում է մոտակա տարիներն խորապես զարգացնել համագործակցությունը և մի քանի անգամ ավելացնել ծավալները:

Որպես ՍԾՏՀ էներգետիկայի աշխատանքային խմբի երկիր՝ Հայաստանը փորձում է խթանել անդամ պետությունների միջև համագործակցությունը ՍԾՏՀ-ի դրույթների իրականացման համար:

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ ոլորտային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։

Ամենից շատ դիտված

09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
14:30 Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը
12:30 Պուտինը հայտարարել է Կոստանտինովկայի 96%-ը գրավելու մասին
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
10:21 Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Ավետիք Չալաբյան
19:56 Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
23:41 Ցիլոյով մաֆիոզը ինչ էլ դուրս տա, որպես ահաբեկիչ մաֆիոզ ա դուրս տալու, ոչ թե լեգիտիմ ներկայացուցիչ
15:10 Ալեքսանդր Բաբասյանը հաստատեց լուրերը. ով է նրա ընտրյալը