Արտաքին 2 տարի առաջ - 18:23 21-11-2023

ԱՄՆ-ն մտադիր է զարգացնել Թուրքիայի հետ համագործակցությունն էներգետիկ ոլորտում

Էներգետիկ պաշարների գծով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեֆրի Փայեթը թուրքական պետական «TRT Haber» հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում անդրադարձել է էներգետիկ ոլորտում ԱՄՆ-Թուրքիա փոխգործակցությանը: Գրում է Ermenihaber-ը։

Փայեթը նշել է, որ ԱՄՆ-ն մտադիր է զարգացնել էներգետիկ ոլորտում Թուրքիայի հետ ունեցած փոխգործակցությունը, ինչպես նաև հավելել, որ Թուրքիան այդ առումով նշանակալի դիրքում է:

Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի՝ վերականգնողական էներգետիկ աղբյուրների ոլորտում կատարած ներդրումները երաշխավորում են դրանց ապագան:

«Թուրքիան Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսանկյունից ծայրաստիճան կարևոր է: Մենք Եվրոպայի էներգետիկ անվտանգությանն ուղղված անհրաժեշտ աշխատանքներում ցանկանում ենք օգտվել Թուրքիայի լողացող պահեստներում և գազաֆիկացման միավորի օգտագործման ու վերագազաֆիկացման ներուժի համար կատարված ներդրումներից»,-ասել է նա:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում