Ներքին 4 տարի առաջ - 21:48 22-02-2022

Քննարկվել են «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրին առնչվող հարցեր

Այսօր շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը ընդունել են ԳԻՏԵԿ-ԻԳԻԲ ՍՊԸ (GITEC-IGIP GmbH) խորհրդատվական ընկերության լիազոր ներկայացուցիչ Ստեֆան Վեյգնելին և խորհրդատուների միջազգային թիմի ղեկավար Մայքլ Բլիմսրիդերին։
Հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Հանդիպմանը քննարկվել են KfW բանկի ֆինանսավորմամբ, Գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակներում իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի երկարացված ժամկետի վերաբերյալ մի շարք ընթացիկ աշխատանքային հարցեր։

Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը նշել է, որ միջազգային համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը շրջակա միջավայրի նախարարության առաջնային ուղղություններից է, և նախարարությունը խիստ կարևորում է միջազգային ֆինանսական հոսքերի ուղղումը բնապահպանական տարբեր ծրագրերի իրականացմանը։

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
07:05 Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են․ «Ժողովուրդ»