Մամուլ 4 տարի առաջ - 07:49 22-02-2022

Ընդդիմադիրները մերժել են մասնակցել ադրբեջանական պատվիրակության հետ ընթրիքին․ Հրապարակ

Երեկ Երեւան ժամանեց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, այդ թվում՝ 2 ադրբեջանցի պատվիրակ։ Նրանք այսօր «համալիրում» նիստ կանեն։ ՀՀ ԱԺ-ից մասնակցելու են Եվրանեսթի ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր պատվիրակները՝ Հայկ Մամիջանյանը, Արթուր Ղազինյանը, Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը։

Երեկ պատվիրակության անդամների պատվին ընթրիք է տրվել «Պանդոկ Երեւան գետափին» ռեստորանում, որին ընդդիմադիրները չեն մասնակցել։ Այս մասին փետրվարի 22-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ գրելով, որ այսօր եւս ընթրիք է նախատեսված «Յասաման» ռեստորանում, որը եւս ընդդիմադիրները մերժել են։

«Ասացին՝ չեն ցանկացել նրանց հետ մի սեղանի շուրջ նստել, հաց կիսել։ Փոխարենը պատրաստվում են սուր ելույթներ ունենալ՝ ընդդեմ Ադրբեջանի, բարձրացնել գերիներին առնչվող եւ այլ հարցեր»,- գրել է թերթը։


Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր