Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:10 19-02-2022

Հայ ժամանակակից գրողները Գրքի տոնին հետաքրքիր ստեղծագործություններ նվիրեցին անցորդներին

Հայաստանի գրողների միության անդամները Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, թե՛ իրենց, թե՛ այլ հեղինակների ստեղծագործություններ նվիրեցին անցորդներին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ տոնին վերաբերող միջոցառումները մեկնարկել են դեռ փետրվարի 18-ից: Նա շեշտեց՝ գրքին նվիրված միջոցառումներ են կազմակերպվում ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում:

«Տոնը կրում է Թումանյանի ոգին: Այսօրվա մեր կարգախոսն է «Թե սիրում ես Թումանյան, նվիրիր գիրք»: Երբեմն մարդը մտածում է միայն գիրք նվեր ստանալու մասին, այնինչ կարևոր է նաև նվիրելը: Գիրք նվիրելով մարդիկ բարություն, սեր և հավատ են տարածում»,- շեշտեց Միլիտոնյանն ու հավելեց՝ առավոտյան հյուրընկալել են թիվ 133 դպրոցի աշակերտներին՝ նրանց նվիրելով ամսագրեր ու գրքեր:

Գիրք նվիրելու օրը, որը 2022-ին նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին, Հայաստանում արմատավորվել է Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից: Տոնի շրջանակում ընթերցասերները հնարավորություն են ունենում մասնակցելու գրքին նվիրված փառատոնների, շնորհանդեսների, տոնավաճառների, հանդիպում են իրենց սիրած հեղինակներին ու նոր գրքերով հարստացնում թե՛ սեփական, թե՛ մտերիմների գրադարանները:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան