Ներքին 5 տարի առաջ - 13:35 06-05-2021

Հայ գրողները ներկայացված են Եվրոպական միության գրական մրցանակի

Հայաստանն այս տարի առաջն անգամ մասնակցում է Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունը:

Մայիսի 7-ին՝ ժամը 19:00-ին, «ԱրտԲրիջ» գրախանութ-սրճարանում տեղի կունենա հանդիպում Եվրոպական միության գրական մրցանակի թեկնածու հայ հեղինակների, նրանց հրատարակիչների և մրցույթի հայաստանյան հանձնաժողովի հետ։ Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու եվրոպական այդ հեղինակավոր մրցանակին հավակնող գրական ստեղծագործություններին՝ անմիջապես հեղինակների ներկայացմամբ, ինչպես նաև տեղում ձեռք բերել գրքերը՝ հատուկ զեղչով։

Հայաստանը ներկայացնող 5 ստեղծագործություններն են՝ Արամ Ավետիսի «Երբ առնետները կարդալ գիտեին», Հովիկ Աֆյանի «Կարմիր», Արամ Պաչյանի «PF», Անուշ Սարգսյանի «Անոն», Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի»: Հաղթողների անունները կհայտարարվեն մայիսի 18-ին՝ առցանց միջոցառման ընթացքում, իսկ հանդիսավոր մրցանակաբաշխությունը տեղի կունենա ավելի ուշ։

Մրցույթին կարող են մասնակցել վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում տպագրված արձակ գործեր՝ պատմվածքների ժողովածու, վեպ, եթե համապատասխանում են սահմանված բոլոր չափորոշիչներին։ Մրցանակի թեկնածու կարող է լինել հեղինակի առնվազն երկրորդ, առավելագույնը՝ չորրորդ գիրքը։ Կան նաև ժանրային և այլ բնույթի սահմանափակումներ: Եվրոպական միության գրական մրցանակի արժանացող հեղինակը կստանա դրամական պարգև և միջազգային հանրահռչակման հնարավորություններ:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին