Ավելին 4 տարի առաջ - 21:55 18-02-2022

ԱՄՆ-ում ուսուցչուհին դպրոցականներին իր ամուսնու սերմնահեղուկով կեքսեր է հյուրասիրել

ԱՄՆ Լուիզիանայի նահանգից ուսուցչուհի Սինտիա Փերքինսը խոստովանել է մի շարք սեռական հանցագործությունների մասին, ինչպես նաև այն մասին, որ աշակերտներին իր ամուսնու սերմնահեղուկով կեքսեր է կերակրել։ Այս մասին հայտնում է New York Post-ը։
Նշվում է, որ 36-ամյա կնոջը և նրա ամուսնուն՝ Դենիս Փերկքինսին, որն աշխատում էր որպես Լիվինգսթոն շրջանի շերիֆի տեղակալ, ձերբակալել էին դեռևս 2019 թվականին ավելի քան 150 մեղադրանքներով, այդ թվում՝ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու և երեխաների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով։
Սինթիան ձերբակալվելուց անմիջապես հետո ամուսնալուծության հայց է ներկայացրել և պնդում է, որ Դենիսը մանիպուլյացիայի է ենթարկել իրեն հանցագործություններ կատարելու համար:
Երկուշաբթի օրը՝ փետրվարի 14-ին, նա իր մեղքն ընդունելու գործարք է կնքել, որի համաձայն նրա վրայից կհանվեն մեղադրանքներից 68-ը: Բացի այդ, մայիսին կայանալիք դատավարության ժամանակ Փերքինսը ցուցմունք կտա իր նախկին ամուսնու դեմ։
«Նա ոչ միայն հրաժարվել է բողոքարկելու և մեղադրանքից խուսափելու իրավունքից, այլև խնայել է զոհերին՝ դատավարության ընթացքում իր սարսափելի հանցագործությունները վերապրելուց», - ասվում է Լուիզիանայի գլխավոր դատախազ Ջեֆ Լանդրիի հայտարարության մեջ:

Ըստ իշխանությունների՝ կինը բանտում կանցկացնի 41 տարի։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում