Արտաքին 4 տարի առաջ - 09:57 14-02-2022

Ուկրաինայի հետ կապված ԱՄՆ գործողությունները պատերազմի քարոզչություն են. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram-ալիքում պաշտոնական Վաշինգտոնին և Լոնդոնին մեղադրել է գործողությունների մեջ, որոնք «պատերազմի քարոզչություն» են հանդիսանում։
Զախարովան հիշեցրել է, որ նման քարոզչությունն արգելված է 1966թ.-ի դեկտեմբերի 16-ին Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով։
«Դաշնագիրն ընդունվել է սառը պատերազմի թեժ շրջանում, և դրա խնդիրն էր ոչ միայն պաշտպանել մարդու իրավունքները, այլև մարդկությանը հեռու պահել այն անդունդից, ուր նրան մղում էր ՆԱՏՕ-ի երկրների ռազմական հռետորաբանությունը... Բայց ոչ Վաշինգտոնը, ոչ էլ Լոնդոնը իրենց չեն զրկում լուցկին խոտի դեզին մոտեցնելու հնարավորությունից»,- գրել է Զախարովան։
Նրա կարծիքով, այն, ինչի ականատեսն է աշխարհը վերջին շրջանում, «պատերազմի ակնհայտ քարոզչություն է»։
«Ագրեսիվ հռետորաբանությունը քողարկում է Ուկրաինային զենքի մատակարարումը, այնտեղ ռազմական հրահանգիչների ուղարկումը, ՌԴ սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացումը և արևմտյան երկրների հարձակողական համազորային ենթակառուցվածքի ստեղծումը»,- հավելել է դիվանագետը։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով