Ավելին 4 տարի առաջ - 20:17 11-02-2022

Հրեաները հագնվել են մահմեդականների նման, որպեսզի կարողանան աղոթել Տաճարի լեռան վրա

Հրեա արմատական «Վերադարձ լեռան վրա» ակտիվիստները հագնվել են մուսուլմանների նման և սովորել արաբերեն՝ աղոթելու Երուսաղեմի Տաճարի լեռան վրա: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է կազմակերպության անդամ Ռաֆայել Մորիսը։

«Դու փոխում ես հագուստդ, փոխում գլխարկդ, նկարում ես դեմքիդ մի քիչ մազեր և նաև մի փոքր արաբերեն ես սովորում․ այս ամենը նրա համար, որպեսզի կարողանաս աղոթել Տաճարի լեռան վրա», - ասել է ակտիվիստը:

Նրա խոսքով՝ ինքը մի խումբ ակտիվիստների հետ մուսուլմանական աղոթքի ժամանակ պարբերաբար բարձրանում է Երուսաղեմի հրեական սուրբ վայր, սակայն արաբերենով աղոթելու փոխարեն նա եբրայերենով աղոթքներ է կարդում։

Մորիսն ավելացրել է, որ իր կազմակերպության վերջնական նպատակը Երուսաղեմում Երրորդ տաճարի կառուցումն է։

Երուսաղեմն ամբողջությամբ վերցվել է Իսրայելի պաշտպանության ուժերի վերահսկողության տակ 1967 թվականին Վեցօրյա պատերազմում Հորդանանի և արաբական երկրների կոալիցիայի դեմ տարած հաղթանակի արդյունքում։ Մահմեդականները պահպանել են հսկողությունը լեռան վրա, որտեղ գտնվում է Ալ-Աքսա մզկիթը, որը իսլամի ամենակարևոր սրբավայրերից մեկն է, սակայն հրեաներին և քրիստոնյաներին թույլ է տրվել այցելել Տաճարի լեռ՝ պայմանով, որ նրանք չաղոթեն:

Ավելի վաղ հաղորդվել էր պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման նոր ծրագրի մասին։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են