Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 12:55 08-02-2022

Ահա, թե ինչ նկատի ուներ Լուկաշենկոն, երբ ասում էր՝ «Հայաստանը գնալու տեղ չունի»․ Ստանիսլավ Տարասով

Բելառուսի նախագահ Ալեկսանդր Լուկաշենկոն ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված իր հարցազրույցում ասել է, որ Հայաստանը շուտով մաս կկազմի Բելառուս-Ռուսաստան միութենական պետությանը, քանի որ Հայաստանը ուրիշ որևէ մեկին պետք չէ․

«Բելառուսն արդեն այնտեղ է։ Կարծում եմ՝ Ղազախստանի համար լավ դաս էր։ Եթե ասում եք ժամկետը 15 տարի է, վստահ եմ, որ Ուկրաինան այնտեղ կլինի, եթե սխալներ թույլ չտանք։ Դե, իսկ մնացածը՝ ըստ պարագծի... այդ հզորության միավորման ավարտից հետո, կամ միավորման ընթացքում... իրենք որտե՞ղ են հայտնվելու։ Հայաստանը գնալու տեղ չունի... ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են... իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է։ Ադրբեջանը դուրս է մնում այդ խմբից, որովհետև մենք նույնպես շատ սխալներ ենք թույլ տվել։ Առանձին խոսակցություն է, և այնտեղ, իհարկե, Թուրքիան շատ լուրջ կերպով սատարում է Ադրբեջանին. Թուրքիայի միջոցով են հոսում (ադրբեջանական) գազը, նավթը... Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, տնտեսական նպատակահարմարությունից ելնելով, նույնպես կմիանան»,- ասել է Լուկաշենկոն։

Թեմայի առնչությամբ Oragir.news-ը զրուցեց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ։ Նա նախ ասաց, որ Լուկաշենկոն չի ասել, թե Հայաստանը որևէ մեկին պետք չէ, այլ ասել է, որ Հայաստանը փախչելու տեղ չունի։ Տարասովին հարցրինք, իսկ ի՞նչ է նշանակում՝ «Հայաստանը գնալու տեղ չունի», քաղաքագետը պատասխանեց․

«Այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը, այսինքն՝ թուրքական գոտին՝ Թուրքիան և Ադրբեջանը, սա մեկ։ Երկրորդը՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի առջև լուրջ խնդիրներ կան, առաջին հերթին՝ սոցիալ-տնտեսական զարգացումը, երրորդը՝ Հայաստանին պետք է շատ կտրուկ մոդերնիզացիա, որը այսօր Հայաստանը միայնակ անել չի կարող, նույնիսկ եթե Արևմուտքից օգնություն լինի։ Ամեն դեպքում, Արևմուտքը ինչ-որ օգնություն տրամադրում է, բայց շատ լուրջ բարեփոխումների ծրագիր է պետք, իսկ դա հնարավոր է միայն պետությունների խոշոր միավորման դեպքում, և Հայաստանը իրեն հարմարավետ կզգա։

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, ՀԱՊԿ անդամ է և այլն։ Հայաստանի սահմանները Մերձավոր Արևելքի հետ ոչ միայն պետական սահմաններ են, այլևս ԵԱՏՄ սահմաններն են։ Եթե տեղի ունենա տրանսպորտային հանգույցների ապաշրջափակումը, ինչպես նախատեսված է նոյեմբերի 9-ի խաղաղ համաձայնագրով, ապա Հայաստանը կդառնա տրանզիտ երկիր, կունենա ելք դեպի Սև ծով և այլն։ Այսինքն՝ Հայաստանի համար մեծ հնարավորություններ են բացվում տնտեսական զարգացման համար։ Եթե միայն Հայաստանը կարողանա գրագիտորեն ստեղծել նոր մոդելը, այսպես կոչված «ստարտափ»-ը, ապա, իհարկե, բոլոր հնարավորություններն ունի արագ տեմպերով զարգանալու։ Հենց սա նկատի ուներ Լուկաշենկոն, երբ խոսում էր միութենական պետությանը Հայաստանի հնարավոր մասնակցության մասին։ Դա Խորհրդային միություն չէ, դրանք ամբողջովին անկախ, ինքնուրույն, ինքնավար պետություններ են, որոնց առաջին հերթին միավորում է ընդհանուր սոցիալ-տնտեսական խնդիրները և դրանց լուծումները»,- ասաց Տարասովը։

Հարցին, թե ինքնիշխանության հետ կապված որևէ հարց չի՞ առաջանում, եթե Հայաստանը միանա Միութենական պետությանը․ «Բացարձակ նման հարցեր չեն առաջանում։ Հայաստանի ինքնիշխանությունը ոչ Ռուսաստանը, ոչ Բելառուսը կասկածի տակ չեն դնում, Լուկաշենկոն հետխորհրդային այլ պետությունների մասին էլ է ասել»,- պատասխանեց Տարասովը։

Ամենից շատ դիտված

00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
08:31 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ Հրապարակ
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
23:02 Կառավարությունը որոշել է ինստիտուտի հինգ մասնաշենքերի մեջտեղում 16-հարկանի շենք կառուցել