Ներքին 4 տարի առաջ - 16:15 07-02-2022

Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի Լևոն Ներսիսյանի անվամբ

Երևանի ավագանին փետրվարի 8-ի նիստին որոշում կընդունի Լևոն Ներսիսյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին։

Որոշման նախագծում ասվում է․

«Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հրաչյա Ներսիսյան փողոցից դեպի Ավետիս Ահարոնյան փողոց ձգվող ճանապարհահատվածն անվանակոչել գրականագետ, դերասան և ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի դոցենտ Լևոն Ներսիսյանի անվամբ՝ «Լևոն Ներսիսյան փողոց»»։

Որոշման նախագիծը ներկայացրել է ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը, իր և ԵՊՀ մի խումբ շրջանավարտների անունից։

Նշվում է նաև, որ դեկտեմբերի 24-ին կնշվի Լևոն Ներսիսյանի 90-ամյա հոբելյանը: Լևոն Հրաչյայի Ներսիսյանը (1931-1999թթ.) ունենալով մեծ ավանդ գրականագիտության և գեղագիտության զարգացման ոլորտում, ինչպես նաև տաղանդավոր դերակատարմամբ հանդես գալով «Երկունք», «Ապրիլ», «Երջանկության մեխանիկա», «Վերածնունդ» ֆիլմերում, միևնույն ժամանակ անջնջելի հուշեր է թողել ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում իր դասախոսություններին երբևէ մասնակցած սերունդների մոտ:

Բանավոր խոսքի արտիստական բարձր վարպետությամբ անցկացվող նրա դասախոսություններին ներկա էին լինում ոչ միայն ռոմանագերմանական ֆակուլտետի, այլ՝ ԵՊՀ այլ ֆակուլտետների, նույնիսկ՝ այլ բուհերի ուսանողները: Հաղորդակցման բացառիկ տաղանդով օժտված Լևոն Ներսիսյանին արդարացիորեն կարել է դասավանդման վարպետության գործում մինչ օրս չգերազանցված ֆենոմեն համարել: ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում ուսանողների կուռքը դարձած Լևոն Ներսիսյանի անվամբ անվանակոչվել է լսարան:

1994 թ.-ին Լևոն Ներսիսյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Լևոն Ներսիսյանը մահացել է 1999 թվականին:

Մեծանուն հոր՝ Հրաչյա Ներսիսյանի անվան փողոցից սկիզբ առնող այս հատվածը որդու՝ Լևոն Ներսիսյանի անվամբ անվանակոչելն այդ տաղանդաշատ ընտանիքի յուրահատուկ տոհմածառային քարտեզ կխորհրդանշի Երևան համայնքում, որտեղ ապրել և ստեղծագործել են մեծանուն հայրը և որդին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին