Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 10:54 07-02-2022

Սուդանում երեք ամսում ավելի քան 50 երեխա է մահացել մանկատանը

Սուդանում, ֆինանսավորման բացակայության պատճառով, վերջին երեք ամսվա ընթացքում ավելի քան 50 որբ երեխա է մահացել Ալ-Մայգոմա մանկատանը, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը։

Հաստատության տնօրեն Մոնա Աբդալան հայտնել է, որ անցած տարվա նոյեմբերին մահացել է 31 երեխա, դեկտեմբերին՝ 11, իսկ 2022թ.-ի հունվարին՝ 12 երեխա։

Ալ-Մայգոմա մանկատանը բնակվում են մինչև հինգ տարեկան երեխաներ. նրանց ցուցաբերվում է բժշկական և սոցիալական օգնություն, տրամադրվում է անհրաժեշտ ամեն ինչ, իսկ երբ երեխաները դառնում են հինգ տարեկան, տեղափոխվում են սոցիալական այլ հաստատություններ։

Մանկատունը հիմնադրվել է 1961թ.-ին, նախատեսված է 400 երեխայի համար։ Ալ-Մայգոման գործել է մասնավոր նվիրատվությունների և բարեգործական կազմակերպությունների օգնությամբ։ Միայն «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կառույցը տասնամյակների ընթացքում ավելի քան երեք միլիոն դոլարի ներդրումներ է կատարել։

Նշվում է, որ տնտեսական վեճի պատճառով մանկատունը փոխանցվել է կառավարությանը և ընդգրկվել պետական ​​հաշվեկշռում, որի հետևանքով խնդիրներ են առաջացել. ֆինանսավորման անբավարարություն, աշխատավարձերի վճարման ուշացումներ: Աշխատակիցներից շատերը հեռացել են:

«Այն, ինչ նախկինում հասնում էր մեկ երեխայի՝ պետք է չորս մասի բաժանվեր, դա վերաբերում է սննդին, դեղորայքին, հագուստին, ինչպես նաև բուժսպասարկմանը և դայակների խնամքին, շատ նորածիններ մահացան»,- ասել է հաստատության տնօրենը։

Լրատվամիջոցներում հրապարակումներից հետո սկանդալ է բարձրացել. կամավորները շտապ սկսել են միջոցներ հայթայթել մանկատան համար, ընտանիքներին հորդորել են որդեգրել երեխաներին: Իսկ սոցիալական զարգացման նախարարությունը խիստ քննադատության է ենթարկվել։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները