Ներքին 4 տարի առաջ - 11:09 02-02-2022

Փաշինյանը ՀՀ առողջապահության փոխնախարարին գործուղում է Ռուսաստանի Դաշնություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանին գործուղում է Ռուսաստանի Դաշնություն` Սոչի։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov հարթակում։

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանին 2022 թվականի փետրվարի 2-4-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սոչի)` «Հայկական ուռուցքաբանություն. նպատակներ և իրականացման ուղիներ» խորագրով հայկական ուռուցքաբանական կոնգրեսին մասնակցելու նպատակով»,– նշված է վարչապետի որոշման մեջ։

Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում նա պետք է հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ