Ավելին 4 տարի առաջ - 22:10 30-01-2022

Բացահայտվել են Ղրիմում Յանուկովիչի կնոջ կյանքի հանգամանքները

Լրագրողներին հայտնի են դարձել Ուկրաինայի չորրորդ նախագահ Վիկտոր Յանուկովիչի կնոջ կյանքի մանրամասները։ Ինչպես պարզվել է, այժմ Լյուդմիլա Յանուկովիչն ապրում է Ղրիմում՝ Սևաստոպոլում։

Ինչպես հայտնում է Strana.ua-ն, Յանուկովիչի կինը կինոթատրոն ունի, ինչպես նաև խանութների ցանց՝ իր իսկ արտադրած հացաբուլկեղենով և արտերկրից բերված դելիկատեսներով։

Խանութի աշխատակիցներից մեկը պնդում է, որ հաճախորդները բավականին հարուստ մարդիկ են։ Հետաքրքիր է, որ նա ընդգրկված չէ ձեռնարկության պաշտոնական հիմնադիրների թվում։

Նաև նշվում է, որ նախկին նախագահի կինը պարբերաբար այցելում է Սևաստոպոլի Եղբայրական գերեզմանատուն, որտեղ իբր թաղված է նրա որդին՝ Վիկտորը։ Քաղաքի բնակիչները պնդում են, որ հիշատակի օրերին, ինչպես նաև մարտի 20-ին՝ Վիկտորի մահվան օրը, սև մեքենաների ավտոշարասյուն են տեսել։

Վիկտոր և Լյուդմիլա Յանուկովիչները ամուսնացել են 1971 թվականին։ Նրանք երկու երեխա են ունեցել, սակայն կրտսեր որդին մահացել է 2015թ.

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ