Արտաքին 5 տարի առաջ - 13:47 18-08-2021

ԱԴԾ-ն Ղրիմում ձերբակալել է «Հիզբ ութ-Թահրիր»-ի երկու առաջնորդների և երեք գրոհայինների

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Ղրիմում ձերբակալել են «Հիզբ ութ-Թահրիր» ահաբեկչական կազմակերպության երկու առաջնորդների և երեք գրոհայինների, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱԴԾ հանրային կապերի կենտրոնին:

«Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները, ՌԴ ներքին գործերի նախարարության և ազգային գվարդիայի դաշնային ծառայության ստորաբաժանումների հետ համատեղ, Ղրիմի Հանրապետությունում ճնշել են «Հիզբ ութ-Թահրիր» միջազգային ահաբեկչական կազմակերպության գործունեությունն ու ձերբակալել խմբավորման 2 պարագլխի և 3 ակտիվ մասնակցի»,- ասվում է ԱԴԾ-ում:

Անվտանգության աշխատակիցների խոսքով՝ ձերբակալվածները զբաղվում էին արմատական ​​իսլամի քարոզչությամբ Ղրիմի Հանրապետության մահմեդական բնակչության շրջանում: Հայտնաբերվել են նաև խմբավորման արգելված գրականությունն ու քարոզչական նյութերը, հաղորդակցության միջոցներն ու տեղեկության էլեկտրոնային կրիչները:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ