Ներքին 4 տարի առաջ - 12:47 28-01-2022

Թբիլիսի-Մոսկվա չվերթն իրականացվել է Երևանով․ ավիաընկերություն

Այսօր Թբիլիսի-Մոսկվա չարտերային ուղիղ չվերթը, որն իրականացրել է վրացական ավիաընկերությունը, չի եղել ուղիղ, այլ ինքնաթիռը թռիչքն իրականացրել է Երևանով Մոսկվա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավիաընկերությունից դեռ չեն հայտնել պատճառը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վրացական «Georgian Airways» ավիաընկերությունը հունվարի 28-ին ուղիղ չարտերային չվերթ է իրականացնելու Թբիլիսիից Մոսկվա և հակառակ ուղղությամբ։ Բոլոր տոմսերը սպառվել էին։

«Ուղիղ չվերթ չի եղել, ինքնաթիռը թռել է Երևանով, պատճառները դեռ չեն նշվում, ուղևորները չեն իմացել, որ Երևանով են թռչելու Մոսկվա»,- հայտնել են ավիաընկերությունից։

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավիաընկերությունը ամանորյա տոների կապակցությամբ երկու չարտերային չվերթ իրականացնելու թույլտվություն է ստացել դեպի Մոսկվա։ Առաջին ուղիղ չվերթը կատարվել է հունվարի 8-ին։

Նշենք, որ ռուս-վրացական հարաբերությունները սրվեցին, երբ 2019 թվականի հունիսի 20-ին Թբիլիսիում հակառուսական բողոքի զանգվածային ցույցեր սկսվեցին ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին ռուս պատվիրակների մասնակցության և նիստին խորհրդարանի ղեկավարի տեղը զբաղեցնելու պատճառով։ Այս ֆոնին ՌԴ նախագահի հրամանագրով 2019 թվականի հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին ժամանակավորապես արգելվեց ավիափոխադրումներ իրականացնել դեպի Վրաստան, իսկ տուրօպերատորներին և գործակալներին խորհուրդ տրվեց Վրաստանի ուղղությամբ ավիատոմսեր չվաճառել։ Նույն օրը ուժի մեջ մտավ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության որոշումը՝ դադարեցնել վրացական ավիաընկերությունների թռիչքները դեպի Ռուսաստան։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»