Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:39 27-01-2022

Էրդողանը Պուտինին հրավիրել է Թուրքիա

Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով, նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Անկարա այցելելու առաջարկ է ուղարկել և այժմ սպասում է Մոսկվայի պատասխանին։

«Մենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Թուրքիա այցելելու հրավեր ենք ուղարկել, սպասում ենք պատասխանի»,- ասել է Էրդողանը թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը «չի դիմի զինված հարձակման և Ուկրաինայի օկուպացիայի»։ «Դա չի ​​կարող ռացիոնալ քայլ լինել Ռուսաստանի և մեր տարածաշրջանի համար»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Թուրքական իշխանությունները առաջարկել են նաև Ուկրաինայի արևելքում ծագած հակամարտության կարգավորման եռակողմ կոնտակտային խմբի (TCG) նիստն անցկացնել Ստամբուլում։