Երևան +12°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:58 26-01-2022

«Եդինայա Ռոսիա»-ն դիմել է երկրի ղեկավարին՝ խնդրելով օգնել Դոնբասին

«Եդինայա Ռոսիա»-ի ղեկավար Վլադիմիր Վասիլևը պատրաստել է տեսանյութ, որում նա դիմել է երկրի ղեկավարությանը՝ խնդրելով օգնություն ցուցաբերել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններին՝ մատակարարելով «ապրանքներ, որոնք անհրաժեշտ են ռազմական ագրեսիան զսպելու համար», և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու քաղաքացիների անվտանգությունը։

Վասիլևը հայտարարել է, որ կուսակցությանը մտահոգում է Դոնեցկում և Լուգանսկում խաղաղ բնակիչների բարեկեցությունը, և «հրթիռային համակարգերով, նռնականետներով և այլ զինամթերքով» Ուկրաինայի «մղումը» գնահատվում է որպես «խաղաղ բնակչության դեմ ռազմական գործողությունների նախապատրաստում»:

Վասիլևը նաև պնդում է, որ Ուկրաինա են ժամանում արևմտյան հրահանգիչներ՝ սովորեցնելու, թե ինչպես օգտագործել մատակարարված զենքը։