Մխիթարյանը կհեռանա «Ռոմայից». ԶԼՄ-ներ
copy image url

Մխիթարյանը կհեռանա «Ռոմայից». ԶԼՄ-ներ

Արտաքին 3 տարի առաջ - 14:13 26-01-2022

Հենրիխ Մխիթարյանը ամենայն հավանականությամբ կլքի «Ռոման» այս մրցաշրջանի ավարտից հետո։ Ինչպես հաղորդում է Roma Press պարբերականը, հռոմեական ակումբի ղեկավարությունը չի նախատեսում երկարաձգել պայմանագիրը Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի հետ։

Նշենք, որ 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մայրաքաղաքային ակումբի հետ ամռանը ավարտվում է, և նա կդառնա ազատ գործակալ։ Այս որոշման հիմնական պատճառը կիսապաշտպանի բարձր աշխատավարձն էր. նա տարեկան ստանում է երեք միլիոն եվրո։ «Ռոման» արդեն սկսել է փորձառու խաղացողին փոխարինող խաղացող փնտրել։

Նշենք, որ այս մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
13:55 Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել. երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժին
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
12:41 Դասալիքը սպանել է ընկերուհուն վարորդական իրավունք ստանալու փորձի համար