Արտաքին 1 տարի առաջ - 21:06 10-07-2025

2025-ի հունիսը Ուկրաինայում դարձել է քաղաքացիական անձանց համար ամենամահաբեր ամիսը պատերազմի սկսվելուց ի վեր. ՄԱԿ

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով 2025 թվականի հունիսին Ուկրաինայում հաստատվել է 232 քաղաքացիական անձի մահվան և 1343-ի վիրավորման դեպք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մոնիթորինգային առաքելությանը։

Ըստ ՄԱԿ-ի՝ սա ամենաբարձր ամսական ցուցանիշն է Ուկրաինայում սկսված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում՝ 2022 թվականի ապրիլից ի վեր։

Առաքելությունը շեշտում է, որ այս տվյալները չեն ներառում ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքները, քանի որ այդ շրջաններում ՄԱԿ-ի ներկայացուցիչները մուտք չեն ունեցել։

Այս հանգամանքը նշանակում է, որ իրական զոհերի թիվը կարող է լինել զգալիորեն ավելի բարձր։
ՄԱԿ-ի գնահատմամբ՝ քաղաքացիական զոհերի աճի հիմնական պատճառը ռուսական կողմի հրթիռային և դրոնային հարձակումների ինտենսիվության ավելացումն է, որոնք թիրախավորել են ոչ միայն առաջնագծի գոտիները, այլև բնակելի տարածքներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի խորքում։

ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Դանիել Բելը հայտնել է, որ հեռահար հրթիռներով և դրոններով հարվածների ավելացումը շփման գծից հեռու քաղաքացիական բնակչության շրջանում պատճառել է ավելի շատ մահեր և ավերածություններ։

Ռուսաստանը, իր հերթին, հերքում է խաղաղ բնակչության դիտավորյալ թիրախավորումը՝ պնդելով, թե հարվածները հասցվում են բացառապես ռազմական օբյեկտներին։

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Ուկրաինայում լայնածավալ պատերազմի սկզբից՝ 2022 թվականից մինչ այժմ, զոհվել է ավելի քան 13,500 քաղաքացիական անձ, սակայն առաքելությունը ընդգծում է, որ իրական թվերն ամենայն հավանականությամբ զգալիորեն ավելի բարձր են։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին