Մամուլ 4 տարի առաջ - 09:54 26-01-2022

Ով և ում է հարվածում ՝ Արմենի ապօրինի նախագահ լինելու լուրով․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․

«Իսկ դա նշանակում է, որ դատախազությունը պարզապես պարտավոր է անհապաղ հետաքննություն սկսել կա՛մ հրապարակման մեջ ներկայացված տվյալները հերքելու, կա՛մ, եթե հաստատվում են, Արմենի նկատմամբ առնվազն փաստաթուղթ կեղծելու մեղադրանք ներկայացնելու համար: Սակայն սույն հրապարակման մեկ դրվագ եւս աչքաթող չանենք: Այնտեղ, «հավելյալ մանրամասն» տեսքով նման միտք եւս կա. «Երբ «Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագիծը» (OCCRP) նախագահ Արմեն Սարգսյանին այլ երկրի քաղաքացի լինելու մասին հարցում ուղարկեց...»: Թե ինչ է իրենից ներկայացնում OCCRP-ը, երկար-բարակ չբացատրենք՝ նշելով միայն, որ խոսքը բավականին ազդեցիկ կառույցի մասին է, որի առնչությամբ շրջանառվում է ուղղակիորեն ամերիկյան բյուջետային կառույցների եւ ուլտրալիբերալ հատվածի ներկայումս դրանք մոտավորապես նույնն են կողմից ֆինանսավորվելու պնդումը: Այսինքն, հետաքննության հիմքում դրված է OCCRP-ի այդ հարցումը, եւ այն տպավորությունն է, որ դա հատուկ ընդգծվում է, որ որոշ «հիմնական հասցեատերեր» կասկած չունենան, թե հարվածը որտեղից է գալիս: Այստեղ մեկ հետաքրքիր հարց. իսկ ովքե՞ր են այդ «իսկական հասցեատերերը», եւ արդյոք իրականում հարվածն ուղղված
էր «տարօրինակաբար» հենց այս փաստի ի հայտ գալուց առաջ Հայաստանից
«թռած» Արմենի՞ն: Նախ նկատենք, իրականում Արմենն աշխատում է հենց նույն
գլոբալ թեւի օգտին, ինչ OCCRP-ը: Այսինքն՝ ի՞նչ, խփում են յուրայինի՞ն: Բայց չէ, յուրայինին ճիշտ պահին վտանգի տակից հանեցին, թեեւ նրան կարելի էր նաեւ պատժել՝ Հայաստանում «իր վրա դրված բարձր վստահությունը չարդարացնելու» համար: Բայց չէ, հետ քաշեցին, եւ այս սկանդալի տակ տեղավորեցին այս գաղափարը: Փաստաթուղթ կեղծելը դա նվազագույնն է: Իրականությունն այն է, որ եթե փաստերը հաստատվեն, ապա կստացվի, որ Արմենն ապօրինաբար է զբաղեցրել ՀՀ նախագահի պաշտոնը: Իսկ այս դեպքում, ըստ հրապարակման. «Նրա ստորագրած բոլոր հրամանագրերը, այդ թվում՝ օրենքները, պաշտոնյաների նշանակումները, ընտրությունները, նույնիսկ վարչապետի
նշանակումը, հակաօրինական են»: Մանրամասնենք՝ երեք անգամ վարչապետի նշանակումը, եթե հաշիվը չենք խառնել: Ընդ որում, թե ինչպես է Արմենը հաջողեցրել կեղծ փաստաթղթով ¥որ մինչ ընտրվելը 6 տարի հանդիսացել է բացառապես ՀՀ քաղաքացի դառնալ նախագահ, ում թերացումն է դա եղել, ինչու հետո Նիկոլը, երբ Արմենը նրան ներկայացրեց ՀՀ քաղաքացիության փաստաթղթերը, հանկարծ կեղծիքը չտեսավ, այստեղ քիչ բան են փոխում: Էականը բուն փաստն է՝ եթե նա ապօրինի նախագահ էր, ուրեմն, գոնե տրամաբանորեն, այդ պոստում նրա ողջ գործունեությունը, այդ թվում՝ վարչապետի եռակի նշանակումն ապօրինի է: Իրավաբանորեն դա ի՞նչ տեսք կունենա, իրավաբանների պարզելիքն է, եւ հուսանք, որ ԱԱԾ-ն, որին երեկ ուղարկվեց նշված հրապարակումը, արագորեն համապատասխան պարզաբանումներ կտա: Սակայն, երբ հանրային գիտակցության մեջ առաջին պահից դնում են Նիկոլի ապօրինի
նշանակման փաստը, դա սկսում է նմանվել OCCRP-ի թիկունքին գտնվող ուժերի առնվազն «դեղին քարտի», թե՝ կարող ենք սրանից մի մեծ աղմուկ սարքել, որ տակից
դուրս չգաս»:

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից