Մամուլ 4 տարի առաջ - 08:08 26-01-2022

Փաշինյանի քավորի տղան նկատողություն է ստացել. Բադասյանը չի խնայել. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանի եղբոր՝ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի որդին՝ Աշոտ Ղալումյանը, որը 2018-ի հունիսից ՊԵԿ-ում է աշխատում, անցած տարվա դեկտեմբերին կարգապահական տույժի է ենթարկվել։ Թե ինչ կարգապահական խախտում է նա արել, որ Ռուստամ Բադասյանը նրան չի խնայել՝ հաշվի չառնելով անգամ քավորի անձը, եւ գրավոր կարգադրությամբ նկատողություն է տվել՝ ծառայողական քննության արդյունքում։

Ուշագրավ է այն, որ շուրջ 3 տարի Աշոտ Ղալումյանը Արեւելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի 1-ին բաժանմունքի մաքսային տեսուչի ժամանակավոր պաշտոնակատարն է, եւ այդ ընթացքում նրան այդպես էլ չեն նշանակել։

Աշոտ Ղալումյանի հայրը՝ Վահե Ղալումյանը, նկատողության մասին ասաց․ «Թեթեւ բան է եղել, կոնկրետ չգիտեմ ինչ։ Ինքս չեմ խառնվում իր գործերին, դրա համար էլ չեմ կարող ասել»։ Իսկ հնարավո՞ր է մաքսայինում կաշառք վերցնելու փաստով է նկատողություն ստացել։ «Բացարձակապես վստահ եմ, որ ինքը չի կարող 1000 դրամի խնդիր ունենալ՝ կաշառքի հետ կապված»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ