Խոսք 4 տարի առաջ - 19:12 25-01-2022

Բաբկեն Թունյանը խաղադրույքների հետ կապված հարցում ստում է. տնտեսագետ

Պատգամավոր Բաբկեն Թունյանը օրեր առաջ ԱԺ նստաշրջանի ընթացքում հրապարակել էր տվյալներ, որ 2021-ին 3.2 տրիլիոն դրամի խաղադրույք է կատարվել Հայաստանում: Oragir.news-ն արդեն անդրադարձել է խաղադրույքների օրենքի նախագծի թեմային, սակայն այս անգամ թեմային անդրադառնում է տնտեսագետ Հրանտ Մելիքյանը, որը նշեց, որ պատգամավոր Բաբկեն Թունյանի հրապարակած թիվը սուտ է։

«Պատգամավորների շրջանում թերևս ընդունված երևույթ է, անգամ եղել է նախարար, ով ստել է այդ հարցում և հետո խոստովանել, որ ստել է։ Ե՛վ պատգամավորը, և՛ նախարարը, դրանք քաղաքական գործիչներ են, որոնք պատասխանատվություն են կրում և քաղաքականություն են իրականացնում։ Պետք է քաղաքական գնահատական տրվի և՛ քաղաքացիների, և՛ քաղաքական գործիչների կողմից։ Մենք տեսնում ենք, որ դրա վերաբերյալ որևէ քաղաքական գնահատական չկա։

Տնտեսագետը նաև կիսվեց իր դիտարկումներով, որ Թունյանի փաստերի արձագանքն այն էր, թե ինչ վատ է, ինչ անգրագետ ձևակերպում է արել, բայց որևէ մեկը չի ասել, որ դա իրավացի է, կամ իրավացի թիվ չէ, ու բոլորն իրենց կոմպլեքսներն արտահայտեցին, ու հալած յուղի պես ընդունել այն պետք չէ։ «Սա ցույց է տալիս մեր քաղաքական դաշտի անարդյունավետությունը մի կողմից սուտ, մյուս կողմից՝ անադեկվատություն և ընդհանրապես արձագանքի բացակայություն»։

Oragir.news-ի հետ զրույցում տնտեսագետն անդրադարձավ վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալներին, որի համաձայն՝ շահումով խաղերի և այդ ոլորտի ամբողջ շրջանառությունը 2021-ի ինն ամիսներին կազմել է մոտ 200 մլրդ դրամ, այսինքն՝ 16 անգամ քիչ, քան պատգամավորն է նշել:

«3.2 տրիլիոն դրամը կատարյալ սուտ է: Եթե այդպես լիներ, ապա Հայաստանի ՀՆԱ-ն մի քանի անգամ մեծ կլիներ: Չկա Հայաստանում այնպիսի զանգված, որը կարողանա նման չափի խաղադրույք կատարի»:

Տնտեսագետը նաև անդրադարձավ պաշտոնատար անձանց հայտարարագրերին, և նշեց մի թարմ դեպք, որ երեկ պատգամավոր Արթուր Մանուկյանը հերքել էր այն լուրը, որ հայտարարագրում նշված չորս միլիոն դոլարը պատկանում է իրեն։

«Ճիշտն ասած, առանձին մարդիկ ինձ չեն հետաքրքրում, միշտ դեմ եմ եղել, որ մարդիկ սկսում են ուրիշների փողերը հաշվել։ Երբ մարդիկ պատգամավոր են դառնում, ունենում են որոշակի ակնկալիքներ իրենց ֆինանսական դիրքը բարելավելու տեսանկյունից։ Նրանք ունեն նման սպասումներ և մինչև պատգամավոր դառնալը փորձում են այնպես անել, որ նախապես արդարացնեն իրենց ձեռքբերումները աշխատանքի ընթացքում, որպեսզի չասվի, որ սա կոռուպցիա է, այդ իսկ պատճառով նրանք նախապես ուռճացնում են իրենց ունեցվածքը։ Այնպես չէ, որ սա միայն հայկական երևույթ է, այն ընդունված է ամբողջ աշխարհում, բայց վերջին շրջանում ՀՀ-ում»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան