Երևան +15°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:35 25-01-2022

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ճանապարհներ

Հունվարի 25-ի առավոտվա դրությամբ Աշտարակի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Ապարանի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Արագածի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Արթիկի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Ախուրյանի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Աշոցքի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Կոտայքի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Հրազդանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Սևանի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում (ասֆալտբետոնե ծածկը բաց է) ձյուն է տեղում։

Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) մարդատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է, իսկ կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ փակ։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: