Երևան +12°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:18 24-01-2022

ԱՄՆ իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել հրաժարվել ՌԴ ուղևորություններից

ԱՄՆ Պետդեպարտամենտը ամերիկացիներին խորհուրդ է տվել հրաժարվել Ռուսաստան այցելությունից՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում։

«Մուտք մի՛ գործեք Ռուսաստան՝ Ուկրաինայի հետ սահմանին պահպանվող լարվածության, ԱՄՆ քաղաքացիների հնարավոր հետապնդումների, Ռուսաստանում ԱՄՆ քաղաքացիներին օգնելու դեսպանատան սահմանափակ կարողությունների, COVID-19-ի և դրա հետ կապված մուտքի սահմանափակումների, ահաբեկչության, Ռուսաստանի ուժայինների կողմից հետապնդումների և տեղական օրենսդրության կամայական կիրառման պատճառներով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Պետդեպարտամենտը հավելել է, որ Ռուսաստանի ռազմական ներկայության ավելացման և Ուկրաինայի հետ սահմանների մոտ շարունակվող զորավարժությունների պատճառով ԱՄՆ քաղաքացիները, ովքեր գտնվում են Ռուսաստանում կամ դիտարկում են այդ երկիր մեկնելու հնարավորությունը, պետք է իմանան, որ իրավիճակը սահմանին անկանխատեսելի է, և գոյություն ունի բարձր լարվածություն:

«Բացի դրանից, ամբողջ Ռուսաստանում գոյություն ունի օտարերկրացիների հետապնդման պոտենցիալ հնարավորություն, այդ թվում՝ նորմատիվ ակտերի օգնությամբ՝ ուղղված կոնկրետ օտարերկրյա քաղաքացիների դեմ»,- ընդգծել է Պետդեպարտամենտը:

Պետդեպը թույլ է տվել իր դիվանագետներին լքել Ուկրաինան: