Խոսք 4 տարի առաջ - 18:42 22-01-2022

«Adjarabet»-ի վիդեոյի հետ կապված հրավիրվել եմ ՀՀ ոստիկանություն. Դիանա Մալենկո

Վերջերս համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ պարզ երևում էր, թե ինչպես էր հաղորդավարուհի, դերասանուհի Դիանա Մալենկոն, ով վարում էր «Adjarabet»-ի խաղարկությունը, նախքան պտտվող թմբուկից խաղարկության որևէ մասնակցի տվյալ հանելը, ձախ ձեռքը մոտեցնում զգեստին և ուղղում այն: Նրան մեղադրում էին «Adjarabet»-ով խաբեություն իրականացնելու մեջ:

Oragir.news-ին պարզ դարձավ, որ հաղորդավարուհին հրավիրվել է ոստիկանություն, իսկ թե ինչու, մինչ այժմ դեպքի առիթով որևէ բացատրություն չէր տալիս։

Սակայն մեզ հետ զրույցում ասաց. «Այո, դրա հետ կապված հրավիրվել եմ Ոստիկանություն։ Այսօր էլի համացանցում տարածվեց այն լուրը, որ հրավիրվել եմ Ոստիկանություն, ու ես իրականում էլի եմ նշում, որ ուրախ եմ դրա համար, քանի որ բոլորն ինձ հարցնում էին, թե ինչո՞ւ որևէ հերքում կամ բացատրություն չեմ տալիս «Adjarabet»-ի խաղարկության տարածված վիդեոյի հետ կապված: Հիմա տալիս եմ` արդեն փաստերով: Երբ ինձ հրավիրեցին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, ես առաջինն էի, որ ուրախացա այդ առթիվ, որովհետև դա լավագույն տարբերակն էր ապացուցելու անմեղությունս: Որոշակի իրավական գործողությունների արդյունքում, տեսաձայնագրության ամբողջական, խոշորացված պլանով ուսումնասիրությունից հետո ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունն արձանագրեց, որ «Adjarabet»-ի խաղարկության ընթացքում որևէ կեղծիք տեղի չի ունեցել: Նրանք, ովքեր անտեղի զրպարտեցին ինձ, բարոյական տեսանկյունից սխալ էին և չտիրապետելով փաստերին անվայել արտահայտություններ հնչեցրին իմ հասցեին»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում

Ձեզ գուցե հետաքրքրի