Արտաքին 4 տարի առաջ - 13:19 22-01-2022

Իտալիան ՅՈՒՆԵՍԿՕ-ին կխնդրի էսպրեսսոն ճանաչել որպես մարդկության ոչ նյութական ժառանգության մաս

Իտալիան էսպրեսսո ըմպելիքի պատրաստման և խմելու ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում ներառելու դիմում է ներկայացրել, հաղորդում է The Guardian-ը։

Ըստ պարբերականի, էսպրեսսոն հայտնվել է XIX դարի վերջին, Թուրինում, որից հետո արագորեն դարձել է իտալական մշակույթի օրգանական մասը և տարածվել ամբողջ աշխարհում։ Այս պահին Ապենինյան թերակղզու բնակիչների մինչև 90%-ը օրական առնվազն մեկ գավաթ էսպրեսսո է խմում։

«Էսպրեսսոն իսկական ծես է և մեր սոցիալական միասնության արտահայտությունը, որը մեզ տարբերում է ամբողջ աշխարհում»,- ասել է Իտալիայի գյուղատնտեսության փոխնախարար Ջանմարկո Սենտինայոն, որը մասնակցել է դիմումի պատրաստմանը:

Նա ընդգծել է, որ էսպրեսսոյի ընդգրկումը ոչ նյութական ժառանգության ցանկում կընդգծի շփման կարևորությունը սոցիալական մեկուսացման ժամանակաշրջանում։

Ենթադրվում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Իտալիայի ազգային կոմիտեն հայտը կհաստատի գարնանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում