Արտաքին 4 տարի առաջ - 11:32 21-01-2022

Պուտինը Բուշին ասում էր, որ Ուկրաինան իսկական պետություն չէ. Բլինքեն

ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2008թ.-ին Ջորջ Բուշ կրտսերին, որն այդ ժամանակ ԱՄՆ նախագահն էր, ասել է, որ Ուկրաինան իսկական պետություն չէ։ Պետդեպի ղեկավարն այս փաստը հիշեցրել է հունվարի 21-ին Բեռլինում ունեցած ելույթի ժամանակ։

Բլինքենի կարծիքով, այս կերպ Պուտինն արդեն այն ժամանակ հիմք էր ստեղծում Ուկրաինա ներխուժման համար։

«Ռուսաստանը պնդում է, որ ամբողջ խնդիրը ՆԱՏՕ-ում է: Սա անհեթեթ հայտարարություն է: ՆԱՏՕ-ն չի ներխուժել Վրաստան և Ուկրաինա: Դա արել է Ռուսաստանը: ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, որն ագրեսիվ մտադրություններ չունի ՌԴ-ի նկատմամբ»,- ասել է Բլինքենը:

Նա նաև հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն բոլոր կողմերից չի շրջապատում Ռուսաստանը, քանի որ ՌԴ սահմանների միայն 6%-ն է կապված ՆԱՏՕ-ի երկրների հետ, իսկ Ուկրաինան այժմ շրջապատված է ռուսական զորքերով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել