copy image url
Միտք 2 տարի առաջ - 23:28 20-01-2022

Վարչապետի ավտոշարասյան «արշավանքները» ինչո՞ւ չեն նկատում պարեկները

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին գլուխ գովելու և շուլուխներ անելու նոր թեմա էր գտել։ Նա հիշել էր, որ մենք ունենք պարեկային ոստիկանություն, որն իրենց կառավարության բարեփոխումներից է, և այդ ոստիկանությունն իրեն արդարացնում է։ Մի քանի վիճակագրական տվյալ ներկայացնելուց հետո Փաշինյանը նաև ոստիկանապետի հետ կապված մի «հույժ գաղտնի տեղեկություն» հրապարակեց։ Ասաց, որ ոստիկանության պետի ընտանիքի անդամներից մեկը մեքենան սխալ է կայանած եղել, պարեկները եկել տարել են հատուկ պահպանվող տարածք, հետո ոստիկանապետի ընտանիքի անդամը գնացել է, տուգանքը մուծել, մեքենան դուրս բերել։ Եվ սա նա ներկայացնում էր որպես հեղափոխական փաստ։ Էն էկոնոմիկայի նախարարն էլ իր կողմից ավելացրեց, որ իր ընտանիքի անդամներն էլ են պարեկների հետ շփվել ու շատ գոհ են մնացել նրանց սպասարկումից։ Բայց չասաց՝ իրե՞նց էլ են տուգանել, թե՞ իմացել են՝ նախարարի հարազատներն են, բաց են թողել, դրանից էլ գոհ են մնացել։ ԿԳՄՍ նախարարն էլ էր ուզում մի բան ասել, ու նրա խոսքի վրա վարչապետը «շուլուխ» արեց, թե «Ձե՞ր մեքենան էլ են տարել «պլաշադկա», պարոն Դումանյան»։ Թե ասա՝ Դումանյանն ինչ գիտի՝ «պլաշադկան» ինչ է, մեքենա վարելն ու խախտում անելն ինչ է։ Նա կրթության ու գիտության նախարար է՝ համարյա կուլտուրական մարդ, ի՞նչ խախտում, ի՞նչ բան, հո ոստիկանապետի ընտանիքի անդամ չէ՝ խախտում անի։

Ի դեպ, օրվա ընթացքում մամուլում հրապարակումներ եղան, որ Փաշինյանի ասածն իսկապես ճիշտ է, այսինքն՝ նա այս անգամ, ով զարմանք, չի ստել՝ ոստիկանապետի ընտանիքի անդամի մեքենան իսկապես պարեկները «հերոսաբար» տարել են Փաշինյանի ասած «պլաշադկա»։ Եվ այդ ընտանիքի անդամը եղել է Վահե Ղազարյանի որդին, որը մեքենան չնախատեսված տեղում է կայանած եղել։ Ոստիկանապետի որդու մեքենան հատուկ պահպանվող տարածք տեղափոխելը որպես հեղափոխական փաստ ներկայացրած վարչապետը, սակայն, մոռացել է, թե ինչպես է ինքը երթևեկում մայրաքաղաքի փողոցներով, քանի խախտում է անում հերթով բոլոր խաչմերուկները հատելիս։ Եվ դա ոչ մի պարեկ չի նկատում։ Ժամանակին իբրև թե հեծանիվով աշխատանքի մեկնող Նիկոլ Փաշինյանի համար այսօր փողոցների երթևեկությունը կաթվածահար են անում՝ կանգնեցնելով մեքենաների ամբողջ հոսքը, որ նա իր հսկայական շքախմբով անարգել անցնի։ Ու եթե նոր վարչապետ դարձած ժամանակ Փաշինյանին երկու-երեք ամենագնաց էր ընդամենը ուղեկցում, հիմա նրան ուղեկցող մեքենաների թիվը կրկնապատկվել է, եթե չասենք՝ եռապատկվել։ Ու անցնում են վայրենու պես՝ արշավանքով, ու Աստված մի արասցե՝ այդ պահին մեկը հայտնվի նրանց դիմաց․ առանց արգելակելու վրայով կանցնեն։ Ու այս մարդն այսօր խոսում է ոստիկանապետի որդու մեքենան «պլաշադկա» տանելու «հեղափոխական» առաջընթացից։

Ֆրիկ

adv_banner

Ամենից շատ դիտված

21:30 Հովիկ Աղազարյանը միասեռակա՞ն է. Տարոն Չախոյանի «սենսացիոն բացահայտումը»
22:10 Շինություն, ավտոմեքենա, 3 մլն կանխիկ, 2 մլն եկամուտ․ Աննա Հակոբյանի գյումրեցի ազգականի ունեցվածքը
23:12 Շենգավիթի թանկ ու անշուք տոնածառը. բնակիչների վերաբերմունքը
21:59 Իրենց հարուցած գործերը ինձ չեն կաշկանդում, ես միայն վերին Երուսաղեմից եմ կաշկանդվում. Վարդան Ղուկասյան
18:00 Աշխարհագրության ֆակուլտետ՝ առանց աշխարհագրության քննության․ ուսանող չկա
22:16 18+. մերկ լուսանկարներ Չարենցի թանգարանում. ով է էրոտիկ ցուցադրության հեղինակը
21:28 Բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն և նրան ուղեկցողները. shamshyan.com
23:49 Կոտայքի մարզում կցորդիչով բեռնատարը բախվել է գազալցակայանը սնուցող գազատար խողովակին՝ վնասելով այն. shamshyan.com
09:37 Մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանականի հետ․ Գագիկ Սուրենյան
16:30 Հովիկ Աղազարյանի նմանը ընդհանրապես պետք է տեղ չգտներ Ազգային ժողովում. հարցում