Արտաքին 4 տարի առաջ - 18:12 20-01-2022

Բայդենը համոզված է, որ Պուտինը պատերազմ չի ուզում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ինքը համոզված է՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում լայնամասշտաբ պատերազմ Արևմուտքի հետ։

«Նա, առաջին հերթին, դեռ չի ցանկանում լիամասշտաբ պատերազմ: Երկրորդ՝ ես կարծո՞ւմ եմ արդյոք, որ նա կփորձի Արևմուտքին, կփորձի ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, որքան կարող է լրջորեն։ Այո, կարծում եմ, որ դա կլինի»,- ասել է Բայդենը։

ԱՄՆ առաջնորդն ընդգծել է, որ Պուտինի հետ զրույցների ընթացքում իրենք «միմյանց հասկացել են», սակայն, նրա խոսքով, անվտանգության հարցերի շուրջ ռուս-ամերիկյան երեք հանդիպումները ոչնչի չեն հանգեցրել։

Բայդենը կարծում է, որ Պուտինը վերջնական որոշում չի կայացրել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով. Ռուսաստանի առաջնորդն այժմ, Սպիտակ տան ղեկավարի կարծիքով, «կշռում է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Ռուսաստանը կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում»։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
11:08 Քոչարյանը այսօր Բաքվի պատվերով կալանավորված է Երևանում. 2-րդ նախագահի գրասենյակ