Ներքին 4 տարի առաջ - 18:28 19-01-2022

Մոնթե Մելքոնյանն այնքան խելացի չի գտնվել, որ կաշառքներ հավաքելով միլիոնատեր դառնա․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցին ի ապատասխան Կառավարություն ԱԺ հարոցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց կաշառքով հարստանալուց։

Ղազինյանը Փաշինյանին հարցրեց․ ««Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք Հայաստանի պատմության վերջին էջը»։ Հեղինակին բոլորդ գիտեք, խոսքերը ևս, հեղինակը Մոնթեն էր՝ Հայաստանի և Արցախի ազգային հերոս, ով բացի խոսքից նաև գործով է ապացուցել իր այս հայկական շահի բացառիկ և էքսկլյուզիվ արտացոլումը։ Դրանից 28 տարի անց՝ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին, հնչեց մեկ այլ միտք՝ «Առանց Արցախ Հայաստան չկա», սա ևս ես ընկալում եմ որպես հայկական շահի ներկայացուցչություն, սակայն ի տարբերություն Մոնթեի, այստեղ խոսքի և գործի որոշակի տարբերություն կա, և բացի խոսքից ու գործից հետագայում պարզվեց, որ նաև խոսքի ու խոսքի տարբերություն կա, որովհետև 2021 թվականի նոյեմբերի 22-ին «Առանց Արցախ Հայաստան չկա» խոսքի հեղինակը, որը Նիկոլ Փաշինյանն է, հայտարարեց, որ Արցախը մեզ համար ոչ թե տարածք է, այլ իրավունք։

Ես իրականում հակված եմ հավատալու և ուզում եմ պնդել, որ այս խոսքը ի նկատի է ունեցվել Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ինքնորոշման իրավունքի իրացման կոնտեքստում, և կխնդրեմ, որ պարոն Փաշինյանը օգտագործի այս հնարավորությունը, և վերահաստատի նախ «Առանց արցախ Հայաստան չկա» իր դիրքորոշումը, ապա տարածքի և իրավունքի միջև տարբերակումը, որ դրվել է, դա եղել է բացառապես Արցախի ժոցղովրդի՝ իր պատմական հայրենիքում ինքնորոշվելու իրավունքի շրջանակներում»,- ասաց Ղազինյանը, ինչին Փաշինյանը պատասխանեց․

«Պիտի ցավով արձանագրեմ, կամ գուցե ոչ ցավով արձանագրեմ, որ զգացմունքներս դժվարանում եմ վերնագրել, բայց կարձանագրեմ, որ, համենայն դեպս, Մոնթե Մելքոնյանը այնքան խելացի չի գտնվել, որ ԵՊՀ պատերի տակ ծվարած, կաշառքներ հավաքելով, միլիոնատեր դառնա, և շատ մեծ ժառանգություն է թողել, որպեսզի ոմանք ԵՊՀ ֆակուլտետների պատերի տակ ծվարելով 5, 10, 15, 20, երբեմն ավելի շատ դոլար կաշառքներ հավաքելով միլիոնատեր դառնան։ Ինչ վերաբերում է ձեր ընդհանրապես գործելակերպին, ուրեմն մենք մեր ասելիքը ասում ենք, էստեղ բանի չի, որ ասեք՝ էս նախադասությունը կարա՞ք կրկնեք։ Մենք ասում ենք էն, ինչը նպատակահարմար ենք համարում, և էն, ինչ որ ասել ենք, Կառավարության ծրագրում գրված է, բացեք, կարդացեք։ Եթե հիշողության հետ կապված խնդիրներ ունեք, կրկնեք, անգիր արեք, և մեզ չասեք՝ էս նախադասությունը կարա՞ք ասեք, թե՞ չեք կարա։ Մենք կարող ենք բազմաթիվ նախադասություններ ասել, որից ձեր ունքերը կբարձրանան։ Էնպես որ, էն, ինչ մենք ունենք ասելու, գրված ա Կառավարության ծրագրում»։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան