Ներքին 2 տարի առաջ - 16:50 29-09-2023

ԵՊՀ-ում գործադուլ և դասադուլ չկա, նույնիսկ Ռուբեն Մելքոնյանն է դասի

Ընդդիմությունը 10 օր առաջ՝ սեպտեմեբրի 19-ին, հերթական անգամ պայքարի դուրս եկավ։ Հանրահավաքներին և բողոքի ակցիաներին զուգահեռ հայտարարեցին դասադուլ, գործադուլ, անգամ քշադուլ։
Այս հայտարարությանն արձագանքել էին նաև երևանյան բուհերի ուսանողներն ու դասախոսական կազմը, այդ թվում՝ ԵՊՀ-ի։ՄԻ քանի օր շարունակ մայրաքաղաքի փողոցներով իրազեկման ակցիաներ անելուց այս շարժումը մարեց։

Թեպետ ընդդիմությունը մի քանի օր է բողոքի ակցիաներն ու հանրահավաքները դադարեցրել է, բայց գործադուլն ու դասադուլը դադարեցնելու կոչ չի արել։

Ուշագրավ է, որ բոլոր այն ուսանողներն ու դասախոսները, ովքեր միացել էին դասադուլին և գործադուլին այսօր ներկայանում են ուսումնական հաստատություն։

Оragir.News-ը ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանից հետաքրքրվեց, թե արդյոք այսօր դասադուլ և գործադուլ եղե՞լ է, վերջինս բացասական պատասխան տվեց․
«Ոչ դասադուլ, ոչ էլ գործադուլ չի եղել։ Ավելին՝ բարձր մասնակցություն ունենք այսօր»։

Դասադուլին միացել էր նաև ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետը, որի դեկան Ռուբեն Մելքոնյանը մշտապես աչքի է ընկնում Փաշինյանի իշխանությանը քննադատող հայտարարություններով։

Ռուբեն Մելքոնյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ևս այս պահին աշխատանքի է, փաստացի գործադուլ չի իրականացնում․ «Ես այս պահին դասի եմ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից